Արմինֆո. Մոսկվա-Գյումրի չվերթներով «Պոբեդայի» ուղևորահոսքը 10%-ով ավելացել է` ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան թույլատրելուց հետո: Այդ մասին հաղորդել է «Մոսկվա» գործակալությունը` վկայակոչելով «Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին:
Նրա հավաստմամբ, 2017 թվականի մարտից Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթներով ավիաընկերությունը փոխադրել է ՌԴ անձնագրով 1283 ուղևոր, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից վեր` 23,9 հազար ուղևոր:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած որոշման համաձայն, Հայաստանն ընդունել է օտարերկրյա քաղաքացիների ներքին անձնագրերով հանրապետություն մուտքի կարգը: Փետրվարի 23-ին ուժի մեջ մտած օրենքին համապատասխան, ռուսաստանցիները ներքին անձնագրերով կարող են Հայաստան մուտք գործել միայն օդային դարպասներով` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով:
![]() | 4.93 | 0.01 |
![]() | 386.08 | 0.40 |
![]() | 442.60 | -1.78 |
![]() | 516.54 | -3.94 |
![]() | 279.99 | -1.45 |
![]() | 26.09 | -0.43 |
![]() | 53.71 | -0.01 |
![]() | 471.69 | -0.44 |