
Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 2678.8 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 4.4%, իսկ ապրիլին արձանագրվել է 11.4% անկում, մինչև 577 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար-ապրիլին ՋԷԿ-երը 25.6% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 960.6 մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 11.1%՝ մինչև 654.3 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն արտադրել է 1062.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, տարեկան անկումը`0.2%: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 64.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 25.1%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.0 մլն. ԿՎտժ, տարեկան աճը`25%:
Նշենք, որ 2015 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, չկարողանալով էներգետիկ համալիում ապահովել դրական դինամիկա:
RUB | 4.74 | -0.03 |
USD | 381.47 | -0.03 |
EUR | 446.97 | -0.30 |
GBP | 510.45 | 1.03 |
CAD | 276.57 | -0.32 |
JPY | 24.25 | -0.23 |
CNY | 54.18 | 0.00 |
CHF | 479.96 | 0.09 |

