Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ մինչև 2017թ. օգոստոսի 31-ն ԱՄՆ-ում սահմանված են ռոումինգ ծառայությունների հետևյալ սակագները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից:
Այնպես, մինչև օգոստոսի 31-ը ԱՄՆ-ից դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ցանց զանգերի սակագինը «Զանգ Հայաստան» ծառայության միջողով, տեղական ուղղություններով ելքային և մուտքային զանգերը կկազմեն է 25 դրամ / րոպե, ելքային SMS հաղորդագրությունները - 25 դրամ / SMS, ինտերնետ-25 դրամ / ՄԲ, իսկ զանգերը դեպի հայկական մյուս ցանցեր +374 97 և +374 47 - 100 դրամ / րոպե:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից ջանք չի խնայում իր ճանապարհորդող բաժանորդների համար միջազգային ռոումինգի ծառայություններն առավել մատչելի դարձնելու համար: Ուստի՝ ռոումինգի սակագների լավագույն լուծումներն ու առաջարկները միշտ լինելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը և շարունակական բնույթ են կրելու», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: