Արմինֆո. «Մենք առայժմ գտնվում ենք մի սցենարի շրջանակներում, որով 2017 թվականին վերջին ակնկալվում է 3.2% տնտեսական աճ և հաջորդ տարիների համար ՀՆԱ աճի ապահովումը նախատեսվում 4.8 և մինչև 5.7%»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստի ավարտից հետո: Սակայն, նրա խոսքով, կառավարությունն իր կանխատեսումներում հաշվի է առնում ռիսկերը, ելնելով արտաքին շուկաների կոնյունկտուրայից և համաշխարհային տնտեսության ընդհանուր իրավիճակից:
Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներն արդեն այս տարի կարող են ապահովել լավ ցուցանիշներ, ինչը լավատեսություն է ներշնչում:
Այսպես, ըստ նրա, 2017-ին Ռուսաստանում կանխատեսվում է 1.5-2% տնտեսական աճ, մինչդեռ անցյալ տարի խոսք էր գնում 0.8% մասին: «Եթե այդ լավատեսական կանխատեսումները հաստատվեն, ապա Հայաստանի տնտեսության վրա դա կարող է ունենալ դրական ազդեցություն, ապահովելով 3.2% կանխատեսումը», - ասել է նախարարը, նշելով, սակայն, որ այս մակարդակին կարելի է հասնել հիմնականում երկրի ներուժի և կառավարության ջանքերի հաշվին:
Աճի հիմնական գործոններ շարքում Արամյանը նշել է անցյալ տարի իրականացված ընդլայնված հարկա-բյուջետային քաղաքականությունը, որը դրական կանդրադառնա տնտեսության և գործարար միջավայրի վրա: «Միկրոմակարդակում նույնպես շարունակում ենք հստակ քայլերի իրականացումը, որոնք խթանում են տնտեսական ակտիվութոյւնը»,-ընդգրկել է նախարարը: Նա նշել է ԱԱՀ վճարումը հետաձգելու մասին կառավարության որոշումը, ինչպես նաև այն քայրեը, որոնք ուղղված են օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Նախարարի խոսքերով, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմքատ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալներն ավելացել են 30%, 14, 9 մլրդ դրամից մինչև 18.4 մլրդ դրամ: Տնտեսության ակտիվացումը հանգեցրել է նաև հարկային մուտքերի աճին: Ապրիլին պետական գանձապետարան է ուղղվել 107.5 մլրդ դրամի հարկեր, ինչի շնորհիվ կառավարությունը կկարողանա տարեվերջին ապահովել 1.157 տրլն դրամի նպատակային ցուցանիշը:
Ավելի վաղ, ԱրմԻնֆո գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ֆինանսների նախարար նշել էր, որ տնտեսական աճն ունի այդ թվում նաև իներցիոն բնույթ, և կառավարության կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները, բնականաբար, կազդեն տնտեսության ներկա վիճակի վրա, առիթ տալով լավատեսական կանխատեսումների համար: Հետևաբար, ասել է նախարարը, միջնաժամկետ հեռանկարում, Հայաստանն իրավունք ունի ակնկալել տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր: «Չի կարելի մոռանալ նաև, որ հիմնական հիմնարար գործոններից բացի շատ կարևոր են ընթացիկ միջոցառումները և գործողությունները, որոնք ընդունակ ձևավորելու դրական սպասումներ հանրության շրջանում», - ընդգծել էր Վարդան Արամյանը, նշելով, որ ընթացիկ տարում, ՀՆԱ-ի 3,2% աճը դեռ սահման չէ: