Ուրբաթ, 2 Հունիսի 2017 13:21
Ալինա Հովհաննիսյան

Գյուղնախարարություն. Վերամշակող ընկերությունները 1.7 մլրդ.դրամի պարտքի մարել են 1.4 մլրդ դրամը

Գյուղնախարարություն. Վերամշակող ընկերությունները 1.7 մլրդ.դրամի պարտքի մարել են 1.4 մլրդ դրամը

Արմինֆո. 2017 թվականի  հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով  չկատարված պարտավորություն են ունեցել  թվով 20  վերամշակող ընկերություններ:

 

Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:-