Ուրբաթ, 2 Հունիսի 2017 17:54
Ալինա Հովհաննիսյան

Digithon Beeline Հայաստան-2017–ը կբացահայտի ընկերության և ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները

Digithon Beeline Հայաստան-2017–ը կբացահայտի ընկերության և ծառայությունների զարգացման ամենահեռանկարային և նորարար ուղիները

Արմինֆո. Loft նորարարական կենտոնում կայացավ երկրորդ ամենամյա Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը: Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում էին նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:

Հայտնի Hackathon–ի նման, Digithon միջոցառումը տևել է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված հինգ թիմ մրցեց, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։ Հաղթող ճանաչվեց Digital Pirates թիմը, որը ներկայացրեց Bottle letter:

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը Beeline-ն երկրորդ տարին անընդմեջ անց է կացնում Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համարե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս նորարար միջոցառման շրջանակում մեր աշխատակիցներն արդեն երկրորդ տարին է, ինչ Hackathon–ի նման գեներացնում են նոր և վառ գաղափարներ: Digithon–ի ընթացքում մշակելով նախատիպ մենք ստեղծում ենք նոր առաջարկ մեր այսօրվա և վաղվա հաճախորդի համար: Նորարար և ստեղծագործական մթնոլորտն ազդակներ և Էներգիա է հաղորդում մեր աշխատակիցներին հետագա կերտման և արարման համար՝ ի շահ մեր հաճախորդներիե,– նշել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։ 

Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը և անկախ փորձագետ՝ Earlyone ստարտափի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը: Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիկան Digithon-ի հաղթանակած երկրում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000