Շաբաթ, 3 Հունիսի 2017 11:13
Ալինա Հովհաննիսյան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներին

Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների: Երիտասարդների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ ավելի է ոգևորել վերջիններիս՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Երկխոսության ընթացքում, Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր ձեռքբերումներին: Կամավորները ծանոթացել են նաև ընկերության հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանն ու խորհուրդներ ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«Հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ տեսլական՝ նպատակների ու դրանց հասնելու քայլերի վերաբերյալ, լինել համբերատար, պատասխանատու և առաջնորդվել ձևավորված արժեհամակարգով և թիմային աշխատանքով: Սա հատկանշական է ոչ միայն բիզնես ոլորտում, այլև՝ ցանկացած մասնագիտական ուղղվածության մեջ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Ավստրալիայից և Կանադայից ժամանած 20 երիտասարդ կամավորները կիսվել են իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումները՝ Հայաստանի տնտեսական և հասարակական հարաբերությունների վերաբերյալ և այլ հարցերի շուրջ: Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել շրջայցով՝ ընկերության գլխամասային գրասենյակով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը:

2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է ավելի քան 47 երկրից Հայաստան ժամանած 1400 հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.06.2020
RUB6.920.09
USD483.02-0.89
EUR536.783.12
GBP598.370.84
CAD351.85-0.62
JPY44.89-0.06
CNY67.73-0.34
CHF502.673.33



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000