Արմինֆո. Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաէզին և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
«Թեհրանի և Երևանի միջև հարաբերություններն ընդլայնվում են և հուսով ենք, որ հետագայում կընդլայնվեն», - ասել է Վաեզին, հաղորդում է IRNA գործակալությունը: Նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ, Վաեզին մեկնաբանել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի Հայաստան կատարած վերջին`2016-ի դեկտեմբերի այցի ընթացքում ձեռք են բերվել լավ համաձայնություններև Իրանը ձգտում է իրականացնել դրանք:
Նա նշել է, որ երկու երկրները կարող են համագործակցել էլեկտրաէներգիայի, գազի և տրանսպորտի ոլորտներում: Նախարարը նշել է նաև առևտրի շրջանառության աճը երկու երկրների միջև վերջին տարիներին, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով զարգացնել հարաբերությունները նաև տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: Վաեզին կարևորել է նաև բանկային հարաբերությունների նորմալացումը:
Իր հերթին, Գաբրիելյանը նույնպես կարևորել է Ռուհանիի այցը Երևան, կարևորելով Իրանի, Իրաքի և Հայաստանի միջև եռակողմ հարաբերութոյւնները: Ըստ Գաբրիելյանի, Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտի համագործակցությունը և Վրաստանի միանալն այդ գործընթացին`հանդիսանում է բազմակողմ հարաբերությունների ոլորտներից մեկը:
Հանդիպման օրակարգում էին նաև Երևանի ջանքեր, ուղղված ԵԱՏՄ շուկայի հետ վերջնական տնտեսական համաձայնագրի կնքմանը, ՀՀ վարչապետի այցը Թեհրան, գործունեությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում և երկու երկրների երակթուղիների միացումը:
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է 21-րդ միջազգային տնտեսական ֆորումը (SPIEF - 2017): Միջոցառման հիմնական թեման համաշխարհային տնտեսության նոր հավասարակշռության որոնումն է: Համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը:
SPIEF անցկացվում է 1997 թվականից, իսկ հովանու ներքո և մասնակցությամբ Ռուսաստանի նախագահի 2006 թվականից ի վեր. Վերջին քսան տարիների ընթացքում, ֆորումը դարձել է առաջատար գլոբալ հարթակ է հաղորդակցության միջև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կքննարկեն տնտեսական հարցեր առջև ծառացած Ռուսաստանին, զարգացող շուկաներում և ընդհանրապես ամբողջ աշխարհում: Այսպիսով, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը - 2016 թ համախմբել է ավելի քան 12.000 մասնակիցներ աշխարհի 133 երկրների, այդ թվում, պետությունների ղեկավարներ և զարգացող երկրների կառավարությունների ղեկավարները խոշոր ընկերությունների, ինչպես նաև աշխարհի առաջատար մասնագետներ ներկայացուցիչների միջև գիտության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: