Արմինֆո. Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտական փուլում են: «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հարցազրույցում այդ մասին ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նրա ասելով, իրանցի գործընկերների հետ բանակցություններում արդեն համաձայնություն է ձեռք բերվել համաձայնագրի 90%-ի շուրջ, մնացել է փոքր, սակայն չափազանց բարդ բանակցային գործընթաց որոշ վիճահարույց ապրանքախմբերի շուրջ: Այդ առնչությամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահը հիշատակել է գյուղատնտեսական արտադրանքը, քանի որ ինչպես ԵԱՏՄ երկրները, այնպես էլ Իրանն զբաղվում են գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ, և առկա է արտադրողների միջև ուժեղ մրցակցության հավանականություն: Նրա համոզմամբ, առաջիկայում անհրաժեշտ է կարգավորել այդ խնդրահարույց հարցերը: Տ.Սարգսյանը հաղորդել է, որ հայեցակարգային հարցերը, որոնք առնչվում են կանոնակարգերին, ստանդարտների նկատմամբ դիրքորոշումներին, տեխնիկական կարգավորմանը, լիովին համաձայնեցված են: «Դա սկզբունքնային կարևոր նշանակություն ունի, ուստի մենք ստեղծում ենք իրավաբանական հիմք մեր իրանցի գործընկերների հետ փոխհարաբերությունների համար», - նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ փորձագետների գնահատմամբ, Միության և Իրանի միջև ազատ առևտրի անցնելիս անդամ պետությունների արտահանման ըննդհանուր ծավալները կարող են աճել մինչև 73%: Ընդ որում, մատակարարումների ծավալի ընդհանուր կանխատեսվող ավելացման 83,1%-ը բաժին կընկնի ոչ գյուղատնտեսական ապրանքներին:
ԵՏՀ Կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան նշել է, որ արտահանման կանխատեսվող ցուցանիշները խոսում են ԻԻՀ և ԵԱՏՄ երկրների միջև արդյունավետ ապագա համագործակցության օգտին: 2016 թվականի դրությամբ ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար: Այսօրվա դրությամբ, ԵԱՏՄ երկրներն Իրան են առաքում հացահատիկ, եգիպտացորեն, բուսական յուղ, պողպատի գլանվածք, բեռնատարներ, անտառանյութ, թուղթ:
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |