
Արմինֆո.Գյումրին ութերորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ պատմական քաղաքների առաջատար տասնյակում, որոնք ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում:
Ըստ «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության, զբոսաշրջիկների շրջանում առավել ժողովրդականություն են վայելում Կենտրոնական Ասիայի, Բելառուսի եւ Անդրկովկասի հնագույն պատմական քաղաքները: Առաջատար տասնյակում են նաև Թուրքեստանը (Ղազախստան), Սամարկանդը (Ուզբեկստան), Բուխարան (Ուզբեկստան), Տարազը (Ղազախստան), Գյանջան (Ադրբեջան), Վիտեբսկը (Բելառուս), Խիվան (Ուզբեկստան), Խուջանդը (Տաջիկստան) եւ Մառին (Թուրքմենստան): Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, վարկանիշը հիմնված է շրջագայությունների առաջարկությունների և տարածաշրջանային զբոսաշրջային գրասենյակների տվյալների վերլուծության արդյունքների վրա:
RUB | 4.83 | -0.01 |
USD | 380.83 | -0.32 |
EUR | 444.28 | -1.09 |
GBP | 512.94 | -0.39 |
CAD | 274.31 | -0.37 |
JPY | 23.98 | -0.17 |
CNY | 54.59 | -0.07 |
CHF | 476.99 | -1.18 |

