Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականների հանդիպում է տեղի ունեցել Խանտի Մանսիսկի 9-րդ միջազգային ՏՏ-համաժողովի հարթակներում` Խանտի Մանսիսկի ինքնավար մարզի ղեկավար Նատալյա Կամարովայի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Պրավդա ՈւռՖՕ» պորտալը, երկխոսության արդյունքում Անդրկովկասի ձեռներեցներին հրավիրել են Յուգրայի շուկաներ: Շփման կենտրոնական թեման եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ու առաջընթացը: Մասնակիցների կարծիքով, հաղորդակցության ժամանակակից միջոցների ակտիվ կիրառությունը դրական կանդրադառնա հավաքական օրինաստեղծարարության զարգացման և ընտրողների հետ կապի վրա: ԽՄԻՄ ղեկավարը Նատալյա Կոմարովան նշել է, որ չնայած երկու երկրների փոխադարձ հետաքրքրությանը, Յուգրան էական ազդեցություն չի գործում անդրկովկասյան երկրի արտաքին առևտրի շրջանառության վրա: Նա ակնկալում է, որ իրավիճակը կարելի է շտկել առաջիկայում` Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների օգնությամբ: Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարի ԽՄԻՄ երկու գործարար առաքելություն էր ուղարկել Հայաստան, և կնքվել է 16 պայմանագիր, որոնց մի մասն առնչվում է Յուգրայի արտադրանքի առաջ մղմանը հայկական շուկայում: Նատալյա Կոմարովան համաժողովի մասնակիցների ուշադրությունը հարվիրել է մարզում Հայաստանի ուսանողների կրթություն ստանալու հնարավորության վրա: Նրա հավաստմամբ, այժմ մարզի բուհերի 500 օտարերկրյա ուսանողներից ընդամենը 5-ն է անդրկովկասյան հանրապետությունից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակայություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Մենք փոքր-ինչ զարմացած ենք և ուրախ, որ Յուգրան երկրագնդում առաջատար է ՏՏ-տեխնոլոգիաների հարցերում: Կարծում եմ` քիչ երկրներ կգտնվեն, որոնք կարող են պարծենալ ավանդաբար ընթացող միջազգային համաժողովի բարձր մակարդակով, ինչպես նաև այն մասնագիտական շերտով, որը շատ մեծ հետաքրքրությամբ է մոտենում իր գործին», - ասել է նա: