Արմինֆո. Յունիբանկն ակտիվորեն ֆոնդավորվում է ներքին շուկայից: Սկզբում արժեթղթերի թողարկման միջոցով բանկը միջոցներ հավաքեց կապիտալը նորմատիվային 30 մլրդ.դրամին հասցնելու համար, իսկ հետո հետևեցին պարտատոմսերի թողարկումները, որոնք ուղղված են միջոցների ֆոնդավորմանը` վարկավորումը վայրընթաց տրենդից դուրս բերելու համար:
2016 թվականից մինչ օրս Յունիբանկն իրականացրել է բաժնետոմսերի 3 լրացուցիչ թողարկում, ընդ որում, վերջինը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին: Նախքան այդ բանկի կարգավիճակը 2015 թվականին փոխվեց ՓԲԸ-ից անցնելով ԲԲԸ-ի: Նախքան լրացուցիչ թողարկման մեկնարկը բանկի ընդհանուր կապիտալը 2016-ի հունվարի 1-ին կազմել է 18 մլրդ դրամ, թողարկումից հետո, 2017-ի հունվարի 1-ին հասնելով 27.03 մլրդ դրամի, ըստ էության չապահովելով նորմատիվային 30 մլրդ դրամը: Ռեգուլյատորի պահանջը բանկը կարողացավ կատարել միայն 2017-ի առաջին եռամսյակում, որի ընթացքում տեղի ունեցավ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը, ինչի շնորհիվ նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմեց 31,2 մլրդ դրամ:
2016-ի ապրիլին և նոյեմբերին բանկը թողարկեց նաև դոլարով արժեկտրոնային պարտատոմսեր, 5 մլն.դոլար ծավալով և 8% եկամտաբերությամբ, իսկ դրամով պարտատոմսերի տրանշը կազմեց 250 մլն դրամ, 13.5% եկամտաբերությամբ: Նշված թողարկումների պարտատոմսերի շրջանառության ժամկետները կազմում են երկու տարի:
Յունիբանկը բաժնետոմսերը շրջանառվում են բորսայական «Ա» ցուցակում, մասնավորապես, դոլարային պարտատոմսերը հիմնական «Abond» ցուցակում, իսկ դրամային պարտատոմսերը`«Bbond» երկրորդային ցուցակում: Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տվյալների, Յունիբանկի դրամով պարտատոմսերի թողարկումը ցուցակվել է հունիսի 8-ին և ցուցակման պահից թույլատրվել է հասցեական և ռեպո գործարքների կնքմանը:
Ըստ ԱրմԻիֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի ապրիլի 1-ին Յունիբանկի վարկային ներդրումների ծավալն հնգամյա կտրվածքով նվազել է`18% -ից մինչև 0,3%: Մասնավորապես, վերջին հինգ տարիների ընթացքում բանկի մանրածախ վարկավորման աճը դանդաղել է`35% - ից մինչև 9%, իսկ կորպորատիվ վարկավորման ծավալները` 8% աճից մինչև 3% անկում: NPL մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում կազմել է 18%, գերազանցելով միջազգային կրիտիկական սահմանը: Պատճառը, հավանաբար, կայանում է նրանում, որ վարկերի ավելի քան 76% -ը կուտակվել է անհույս վարկերի խմբում, որը շարունակում է աճել: Արդյունքում, բանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 57.4%: 2017 թվականի ապրիլի 1-ի դրոթւյամբ Յունիբանկի բաժնետերերն են` Ripatonso Holdings LTD - 88,1%, Գագիկ Զաքարյան և Ջորջ Պիսկով - 5.95-ական տոկոս: Այս բանկիրները, որոնք մոսկովյան Յունիաստրում բանկի նախկին սեփականատերերն էին, իսկ ներկայումս հանդիսանում են Յունիսթրիմ համակարգի մաժորիտար բաժնետերերը, հանդիսանում են Ripatonso Holdings LTD օֆշորային ընկերության բաժնետերերը: