Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը հունիսի 9-ին կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի 2017-2020 թվականների պետական սեփականության օբյեկտներ մասնավորեցման ծրագրի մասին» օրինագիծը:
Ըստ Պետական գույքի կառավարման վարչության դեպարտամենտի ղեկավարի Հովհաննես Սահակյանի, խոսքը գնում է արդեն վեցերորդ ծրագրի մասին, որի համաձայն, նախատեսվում է ընդգրկել 47 պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ, որոնցից 23-ն ավտոմատ կերպով անցել են նախորդ ծրագրից: Սեփականաշնորհման ծրագիրում ներկայացված են մի շարք խոշոր օբյեկտներ, այդ թվում`«Հայփոստ», «Հայֆիլմ», «Հրազդան մարզադաշտ» «Կենտրոնական ավտոկայան», Երևանի ոսկերչական գործարան, Ֆիզիոթերապիայի ինստիտուտ, Ֆանարջյանի անվան քաղցկեղի կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, «Արաբկիր» բժշկական կենտրոն, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտա-տեխնիկական կենտրոն և այլն: Կվաճառվեն նաև 10 առողջապահական օբյեկտներ: Նշված ընկերությունների վաճառքից կառավարությունը նախատեսում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Օրենքի ներկայացման հիմնական նպատակն այդ օբյեկտների զարգացման նպատակով ներդրումների ներգրավումն է:
![]() | 5.04 | -0.03 |
![]() | 388.48 | 0.20 |
![]() | 415.48 | 2.58 |
![]() | 474.80 | 3.62 |
![]() | 283.52 | 0.29 |
![]() | 29.59 | 0.42 |
![]() | 56.55 | 0.32 |
![]() | 418.71 | -0.15 |