
Արմինֆո. Beeline-ը հայտարարում է ռոումինգ գործընկերների քանակի նշանակալի ընդլայնման մասին: Beeline-ի բաժանորդներին LTE/4G բջջային ցանցի ծածկույթ ապահովող երկրների ցանկն ավելացել է 15-ով, որտեղ ներառվել են, մասնավորապես, Գերմանիան, Հունաստանը, ԱՄԷ, Ֆրանսիան, Ճապոնիան և այլ երկրներ:
«4-րդ սերնդի նոր տեխնոլոգիաները բաժանորդներին ընձեռել են նոր և որակյալ ծառայությունների հնարավորություն և այնպիսի ինտերնետի արագություն, որը մի քանի անգամ գերազանցում է նախկինում հասանելիի սահմանները: Beeline-ը բավականին ակտիվորեն ներգրաված է այս գործընթացին և բացի սեփական LTE/4G բջջային կապի ցանցի ծածկույթն ընդլայնելուց, ավելացնում է ռոումինգ գործընկերների քանակը՝ առաջարկելով իր բաժանորդներին օգտվելել 4G ռոումինգի ծառայություններից այլ երկրներումե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Beeline-ի ռոումինգ գործընկերների ցանկում ընդգրկված են 425 օպերատոր՝ 176 երկրում: 4G ռոումինգից օգտվելու համար բաժանորդը պետք է ունենա 4G ցանցում աշխատող սմարթֆոն և USIM-քարտ: Լրացուցիչ տեղեկատվություն Beeline ռումինգի մասին կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

