Ուրբաթ, 9 Հունիսի 2017 17:39
Ալեքսանդր Ավանեսով

2016 թ. Հայաստանում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի

2016 թ. Հայաստանում արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է և ուղևորահոսքերի, և բեռնափոխադրումների շարունակական աճ, մասնավորապես, ուղևորահոսքն աճել է 31 տոկոսով, բեռնափոխադրումների ծավալը՝ 82 տոկոսով: Քաղավիացիայի գլխավոր վարչությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել Հայաստանից կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ, բանակցություններ են տարվում ավիաընկերությունների և ներդրողների հետ:

Նոր ավիաընկերություններ ներգրավելու, չվերթերի հաճախականությունն ու երթուղիների ցանցն ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում նաև բիզնես միջավայրի բարելավման նպատակով: Մասնավորապես, գործողություններ են իրականացվում ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը, պահանջվող փաստաթղթերի կրճատմանը, տոմսերի վաճառքի, հայտերի ներկայացման առցանց համակարգերի ներդրմանը, ինչն ավելի վերահսկելի ու թափանցիկ կդարձնի գործընթացը: Վերանայվում են նաև միջպետական համաձայնագրերը, Եվրոպական միության հետ ընթանում են Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Վարչապետը կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և հանձնարարել, հաշվի առնելով ոլորտի զարգացումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիացիոն բնագավառի զարգացման  հստակ առաջարկություններ:  

Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել: «Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլականե,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Անդրադառնալով «Զվարթնոցե օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարաջատումն անելե: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: «Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններե,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Զվարթնոցե  օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000