Ուրբաթ, 9 Հունիսի 2017 17:57
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության հետ

Հայկական տեքստիլ ընկերությունները կհամագործակցեն ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության հետ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետրանկուրե ընկերության ներկայացուցիչներին, որոնք եռօրյա այցով Հայաստանում են։

Ինչպես տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետրանկուրե ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով: Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։

Նախօրեին «Բետրանկուրիե ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։

Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։ Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ շատ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքտստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։ «Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտիե,-նշել է նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։

Հանդիպման ավարտին «Բետրանկուրե ընկերության ներկայացուցիչ Մայքլ Նոքաերտը նշել է. «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։

Հունիսի 6-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության նախաձեռնությամբ նաև հանդիպում էր կազմակերպվել «Բետրանկուրե ընկերության և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների` «Գլորիաե կարի ֆաբրիկայի, «Քանաքեռի կարի ֆաբրիկաե ՍՊԸ-ի, «Բազում Ֆիրմաե ԱԿ-ի, «Արմտեքս Գրուպե ՍՊԸ-ի և «Ոսկեկարե ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Բետրանկուրե ընկերության ղեկավար Մայքլ Նոքաերտը հանդես է եկել շնորհանդեսով` ներկայացնելով «Բետրանկուր Գրուպիե գործունեությունը, հետաքրքրության շրջանակները, ինչպես նաև իրենց արտադրանքից որոշ նմուշներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000