Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը կվերացնի բանկերի մասնակցությունը InterExpress համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից,
Կենտրոնական բանկի հունիսի 9-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ուժը կորցրած է ճանաչվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ին տրամադրված «INTEREXPRESS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունները:
Կբ հրաժարվել է որևէ մեկնաբանություններից, իսկ նշված բանկերում իրավիճակը բացատրում են Ռուսաստանի Բանկի որոշման հետևանքներով:
Ընդ որում, ռուսական Banki-ru պորտալը տեղեկացրել է, որ մայիսի 16-ին ՌԴ ԿԲ որոշում է ընդունել վճարային համակարգերի օպերատորների ռեեստրից հանել Ինտերկոոպբանկի գրառումը, որպես որպես InterExpress վճարային համակարգի օպերատորի: Դրանից մեկ օր առաջ ռեգուլյատորն ուժը կորցրած էր ճանաչել Ինտերկոոպբանկի լիցենզիան, որը, ինչպես պարզվել է, «արդեն երկար ժամանակ եղել է Ռուսաստանի Բանկի տեսադաշտում, կապված տարանցիկ և կասկածելի գործարքների հետ, որոնք կապված են գումարների կանխիկացման արտասահման ուղղարկման հետ»: Banki-ru-ի տեղեկատվության մեջ նշվում է, որ Ինտերկոոպբանկը գրանցամատյանում գրանցվել էր, որպես InterExpress-ի օպերատոր 2013-ի ապրիլի 18-ին, լինելով դրա միակ վճարային կենտրոնը, վճարման քլիրինգային կենտրոնը և գործողառնական կենտրոնը: InterExpress վճարային համակարգն ընդգրկված չէր ազգային, սոցիալական կամ համակարգային կարևոր վճարային համակարգերի ցանկում:
Հայաստանի բանկային շուկայի փորձագետները կարծում են, որ վերջին կիրառելի է նաև Հայաստանի պարագայում, քանի որ InterExpress-ը ընդգրկված չէր ազգային, սոցիալական կամ համակարգային կարևոր վճարային համակարգերի ցանկում:
Նշենք, որ Հայաստանում գործում են դրամական փոխանցումների մոտ 10 միջազգային համակարգեր, ինչպիսիք են`MoneyGram, «Avers», «Յունիստրիմ», «Բիստրայա Պոչտա», «Intel Express», «Անելիք», «Ria Money Transfer» «Sigue Money Transfer» համակարգերը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |