Արմինֆո. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ս. թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 31-ը .AM և .հայ տիրույթներում մեկ դոմենի գրանցումը ռեզիդենտ հաճախորդների համար կարժենա 1 տարվա համար 8000 ՀՀ դրամ՝ նախկին 12000 ՀՀ դրամի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել Ընկերության մամուլի ծառայությունից,
ոչ ռեզիդենտ օգտատերերի համար դոմենի գրանցումը կարժենա 12000 ՀՀ դրամ՝ նախկին 20000 ՀՀ դրամի փոխարեն:
Դոմենը գրանցելու համար հարկավոր է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: