Չորեքշաբթի, 14 Հունիսի 2017 11:31
Նաիրա Բադալյան

Այսօր սկսեց գործել Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին

Այսօր սկսեց գործել Երևան - «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին

Արմինֆո. Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան - «Զվարթնոցե օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին: Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, երթուղային ավտոբուսով «Զվարթնոցե օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին: ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երևան - «Զվարթնոցե օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից`  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։ Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

 

Ավելի վաղ՝ հունիսի 8-ին, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից մայրաքաղաք քաղաքացիների տեղափոխման առավելագույնս հարմար պայմաններ ապահովելու համար  առաջարկել էր մտածել Զվարթնոց-Երևան երթուղով շաթլ գործարկելու մասին: Վարչապետը հանձարարել էր կարգավորել դաշտը՝ հստակ հայտանիշեր դնելով: