Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պաշտպանում բոլորի շահերը, բացառությամբ ֆերմերների: Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնելՀայաստանի «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, խոսելով նախարարության դիրքորոշման մասին, կապված Արմավիրի մարզում ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված վնասի մասին:
«Չեմ հասկանում, թե ինչքան սահմանափակ պետք է լինեն պաշտոնյաները, որպեսզի 15 տարիների ընթացքում չհասկանան, որ հակակարկտային սարքավորումներն արդյունավետ միջոց չեն: Սահմանափակ լինելը չի կարող լինել անսահման: Ֆերմերների շահերով առաջնորդվելու փոխարեն, գյուղատնտեսության փոխնախարարն արդարացնում է այդ համակարգերի արդյունավետությունը», - ասել է նա: Այս առումով, Միության ղեկավար նախկին նախարար Սերգո Կարապետյանի օրոք համաձայնություն էր կայացվել կասեցնել հակակարկտային սարքավորումների ձեռքբերման գործընթացը, քանի որ դրանք արդյունավետ չեն, բայց պատվերը կրկին վերականգնվում են:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Բերբերյանը նշել է, որ Արմավիրի մարզի 10 գյուղերի ֆերմերներն ամբողջությամբ կորցրել են բերքը: «Այս տարածքը վստահորեն կարելի է հայտարարել աղետի գոտի», - ասել է նա: Այս համատեքստում նա հայտարրաել է, որ անհրաժեշտ է «սառեցնել» գյուղատնտեսական վարկերը, այլ ոչ թե երկարաձգել վճարունմենրը, ինչպես դա արգեց մեկ տարի առաջ: Իր առաջարկը փորձագետը պայմանավորում է ֆերմերների անվճարունակությամբ: Նրա կարծիքով, այս առումով կառավարությունը պետք է ստեղծի վարկային բաղադրիչ, կապված ցանցային պաշտպանության տեղադրման հետ, 10-15 տարի մարման ժամկետով, որը կապահովի գյուղատնտեսական հողատարածքների 100% պաշտպանություն, ինչը կներգրավի նաև Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցներին:
Նա նշել է, որ նախարարության պատասխանատու անձինք հայտարարել են արտադրության ծավալների 17% կրճատման մասին: Սակայն, ըստ Միության հաշվարկների, գյուղատնտեսական ոլորտը մինչև կարկտահարությունն արդեն արձանագրել էր 40% անկում: Իսկ հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման կանխատեսումների առումով Բերբերյանը նշել է, որ ծավալներն էապես կկրճատվեն, եթե նույնիսկ պաշտոնական տվյալները վկայեն հակառակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանում ռուսական արտադրության նորագույն հակակարկտային համակարգերի ներդրման պիլոտային ծրագրի նախնականա տարբերակի մշակման մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվերով «Անտիգրադ» ռուսական ընկերությունը կատարել է հետազոտություններ և ներկայացրել Հայաստանի հակակարկտային համակարգերի արդիականացման մեխանիզմները: Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԻՆ և Գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել էր կարկուտի դեմ պայքարի արդյունավետ մեթոդներ:
Նշենք, որ, ըստ նախնական գնահատականների, հանրապետության գյուղատնտեսության համակարգն ամեն տարի կարկուտից կորցնում է բերքի 5-6% -ը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2017-ի հունվար-ապրիլին նվազել է 2,9%, մինչև 114,3 մլրդ դրամ: Ընդ որում, արտադրության ծավալները բուսաբուծության հատվածում նվազել են 25,1%, մինչև 13,8 մլրդ դրամ: