Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները չորս շաբաթ անընդմեջ շարունակում են աճել: Այսպես, ընթացիկ շաբաթ գներն աճել են 4%, նախորդ շաբաթվա` 0.1% աճի համեմատ: Ընդ որում, ամենակտրուկ դրական դինամիկան արձանագրել է պալադիումը, իսկ մյուս մետաղներն արձանագրել են ավելի համես աճ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունիսի 12-18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19892,65 դրամ (շաբաթական աճը` 2%), արծաթ – 271.64 դրամ (շաբաթական աճը`2.4%), պլատինիում – 14715.64 դրամ (շաբաթական աճը` 0.3%), պալադիում – 13253.73 դրամ (շաբաթական անկումը`11.3%):