Արմինֆո. ACCESS Energy ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանի հողմային էներգետիկայի ներուժը: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:
Ըստ նրա, ուսումնասիրությունները, որոնք կընթանան երեք տարի, անց են կացվում Գեղարքունիքի մարզում, որտեղ նախատեսվում է կառուցել 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայան: Ըստ հետազոտության արդյունքների, որի ընթացքում պետք է ուսումնասիրվի քամու ներուժը, նաև որոշում կընդունվի կայանի վերջնական հզորության, ինչպես նաև ներդրումների մասին: Կներկայացվի ներդրումային ծրագիրը, որը քննարկումներից հետո պետք է հաստատվի կառավարության կողմից:
Նշենք, որ դեռ 2003 թ.-ին ԱՄՆ վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան (NREL) կազմել էր Հայաստանի հողմա-էներգետիկ ներուժի քարտեզը, որի համաձայն, հանրապետության տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ներուժը գնահատվում է 450 ՄՎտ, տարեկան 1,26 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Հեռանկարային հիմնական վայրերն են` Զոդի լեռնանցքը Բազումի լեռները: Պուշկինի և Քարախաչի լեռնանցքները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռնազանգվածը, Սըանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև բարձր լեռնազանգվածը և Մեղրիի շրջանը:
Sanders and Partners ընկերութան կողմից, գերմանական KfW բանկի աջակցությամբ, 2012 թվականին պատրաստվել և ՀՀ Էներգետիկայի նախարարության և բնական պաշարների նախարարությանն էր ներկայացվել Ծրագրի համակարգչային մոդելը: «Zod Wind» ընկերությունն ավարտել է հողմաէներգետիկ ծրագրի դիտարկումները Սոտքի լեռնանցքում, իսկ այժմ բանակցում է տարբեր ընկերությունների հետ, «Զոդ» հողմաէլեկտրակայանի շինարարությանը ներդրումներ ներգրավելու նպատակով, որի ընդհանուր հզորությունը կկազմի 20 ՄՎտ: Հայ-իտալական «Ar Energy» ընկերության հողմաէներգետիկ ծրագրի շրջանակներում ավարտվել են դիտարկումները Շիրակի մարզի Քարախաչի լեռնանցքում: Ընկերությունն արդեն ստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիան, «Քարախաչ-1» հողմաէլեկտրակայանի շինարարության համար, որի ընդհանուր հզորությունը սահմանվել է 20 ՄՎտ: Իսկ հետագայում նախատեսվում է մեծացնել հզորոթյունը մինչև 140 ՄՎտ: