Արմինֆո. Ընթացիկ տարվա աշնանը Երևանում կմեկնարկի Հարավային պողոտայի շինարարությունը: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը:
Ըստ նրա, ներդրումների ընդհանուր ծավալը 3-4 տարիներին կկազմի ավելի քան 300 մլն դոլար: Միայն այս տարի նախատեվսում է իրացնել 150 մլն դոլարի ներդրում: Հարավային պողոտան կկառուցվի ներկայիս Ֆիրդուսի փողոցի տեղում, քաղաքի կենտրոնում: Տարածքը կկազմի մոտ 5 հեկտար: Տարածքի մոտ 70% -ն արդեն ազատվել է նախագծի իրականացման նպատակով:
Ծրագրի շրջանակներում նախատեսում է կառուցել կլոր հրապարակ, 85 մ տրամագծով, որի տակ կլինեն բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Կհայտնվեն նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես - կենտրոններ և հյուրանոցներ, համապատասխան կազմակերպությունները կիրականացնեն անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաները: Շրջապատող բոլոր շինությունները հանդիսանում են ճարտարապետական հուշարձաններ և կպահպանվեն: Նոր շենքեր կունենան 5-7 հարկեր: Հետագայում նոր փողոցները կմիանան «Վերնիսաժին»: Կառուցվող շենքերի ընդհանուր տարածքը կկազմի 200 հազ.քմ, որը նախատեսվում է ավարտել 3-4 տարում:
Բացի այդ, ինչպես ընդգծել է Նարեկ Սարգսյանը, «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում, «Դալմա» առևտրի կենտրոնի մոտ կկառուցվի «Հայկական Նոյ գյուղը», 2-3 հարկանի շենքերով: Այդ շենքերի վրա կկիրառվի Հայաստանի տարբեր շրջանների Ճարտարապետությունը:
Նշենք, որ «Ֆիրդուսի» շուկայի առևտրականները բողոքի ակցիա էին անցկացրել, պահանջելով թույլ տալ շարունակել է աշխատել շուկայում մինչև 2017 թվականի ավարտը: Սակայն, Երևանի քաղաքապետարանի ասել էին, որ հունիսի 15-ից շուկայի տարածքում կսկսվեն շինարարական աշխատանքները: Առևտրականներին տեղեր են առաջարկվել
Երևանի այլ վայրերում, բայց նրանք անհանգստանում են, որ այնտեղ չեն կարողանա նույն հաջողությամբ իրացնել իրենց ապրանքները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ