Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի ներկայացունիչներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը և Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Հանդիպման նպատակը Հայաստանում շինշիլաբուծության՝ որպես այլընտրանքային անասնապահության ճյուղի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի քննարկումն էր:
Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը: Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձևավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա: Առաջիկա մեկ տարում ասոցիացիան նախատեսվում է ևս 1000 գլխաքանակի ներմուծում իրականացնել: Նշվել է նաև, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Սյունիքի լեռնային գոտում, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներում պայմաններն ավելի նպաստավոր են շինշիլաբուծության զարգացման համար:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում շինշիլայի մորթու վերամշակման գործարան հիմնելու, շինշիլաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների հաշվառման, ինչպես նաև ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:
Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի մասին համապարփակ տեղեկատվություն զետեղված է ասոցիացիայի պաշտոնական՝ shinshila.am կայքէջում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
![]() | 4.70 | -0.07 |
![]() | 391.57 | 0.01 |
![]() | 426.77 | -1.44 |
![]() | 507.67 | -1.01 |
![]() | 273.31 | -0.64 |
![]() | 26.14 | -0.03 |
![]() | 54.15 | -0.02 |
![]() | 445.83 | 0.47 |