Արմինֆո. Արարատբանկը 2016 թվականը եզրափակել է 1.1 մլրդ.դրամ զուտ շահույթով, ապահովելով 15.7% տարեկան աճ: Այս մասին Արարատբանկի բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է բանկի գործադիր տնօրենի Աշոտ Օսիպյանը:
«2016 թվականը մեզ համար հաջող տարի էր: Մենք ընդունեցինք Հայկական զարգացման բանկը գնելու մասին որոշում, արդյունքում, աճ արձանագրվեց բոլոր առումներով», - ընդգծել է նա:
Ըստ Օսիպյանի, միավորման արդյունքում Բանկին հաջողվեց ընդհանուր կապիտալը 2016 թվականի ընթացքում ավելացնել 47.1%, մինչև 33,1 մլրդ դրամ, այդ թվում, կանոնադրական կապիտալը` 2 անգամ, մինչև 16,8 մլրդ դրամ, կուտակված շահույթը`7,7%, մինչև 15.4 մլրդ. դրամ: Բանկի բաժնետոմսերի հաշվեկշռային արժեքը տարեկան կտրվածքով 17,590 դրամից աճեց մինչև 18,816 դրամ: Տարեկան ժողովում բաժնետերերը նախընտրեցին Բանկի կապիտալիզացիան`դիվիդենտների վճարման փոխարեն: Օսիպյանը նշել է, որ Զարգացման հայկական բանկի լիակատար ինտեգրմանը պետք է սպասել 2017 թվականի սեպտեմբերին:
Ա. Օսիպյանը նշել է, որ Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 13%, մինչև 149.2 մլրդ դրամ, հիմնականում միջբանկային վարկերի կրկնակի աճի հաշվին`մինչև 13,3 մլրդ դրամ, արժեթղթերում կատարված ներդրումներն աճել են 78.1%, մինչև 26.9 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները` մինչև 66.2 մլրդ դրամ:
Բանկի ընդհանուր պարտավորությունները 2016-ին աճել են 5,9%, մինչև 116.1 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների 15,2% աճով, մինչև 3,8 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունների (ցպահանջ և ժամկետային ավանդներ) 6.1% աճով, մինչև 62.9 մլրդ դրամ, և ներգրավված միջբանկային վարկերի`4.3% աճով, մինչև 48,2 մլրդ դրամ:
ՄԻավորման արդյունքում Բանկի մասնաճյուղերի թիվը հասավ 65-ի, իսկ հաճախորդների բազան աճեց 23%, մինչև 144,073 հաճախորդ: Միևնույն ժամանակ, 13.3% աճել է նաև բանկի թողարկած պլաստիկ քարտերի թիվը, մինչև 15 884 քարտ: Արդյունավետության գործակիցը հյաշվետու տարում մի փոքր աճել է, մասնավորապես, ակտիվների շահութաբերությունը (ROA) - 0.7% -ից մինչև 0.8%, իսկ կապիտալի եկամտաբերությունը (ROE) - 4,3% -ից մինչև 4,5%:
Արդյունքում, Արարատբանկի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվներում կազմել է 4.9%, վարկերի մասնաբաժինը`4,1%, արժեթղթերը` 22.1%, ընդհանուր պարտավորությունները` 4.8%, հաճախորդների հանդեպ պարտավորությունները`4.6%, ընդհանուր կապիտալը` 5.1%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, մինչև Զարգացման հայկական բանկի հետ միավորումն Արարատբանկի ակտիվները 2016 թվականին աճել են 63,3%, մինչև 215.5 մլրդ դրամ, պարտավորությունները`66.5%, մինչև 182.4 մլրդ դրամ, վարկային պորտֆելը`56.8%, մինչև 112.2 մլրդ դրամ, ..
Հիշեցնենք, որ բանկերի վերը նշված միավորման մասին որոշումն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 10-ին, Բանկի բաժնետերերի արտահերթ ժողովում: Դեկտեմբերի 20-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց Արարատբանկի հետ Հայկական Զարգացման Բանկի միավորման մասին պայմանագիրը: Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԿԲ-ն գրանցեց երկու բանկերի միավորման ակտը, ինչպես նաև Արարատբանկի կանոնադրության փոփոխությունները, որից հետո Զարգացման հայկական բանկի գործունեությունը դադարեցվեց: Այդ պահից Արարատբանկը հանդես է գալիս որպես Զարգացման հայկական բանկի իրավահաջորդ: