
Արմինֆո. Եգիպտական Air Cairo ավիաընկերությունը հունիսի 20-ին սկսում է Հուրգադայից և Շարմ էլ-Շեյխից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կանոնավոր չվերթների իրականացումը:
Ինչպես հայտնում է «Anriva Tour» տուրօպերատորը, առաջին չվերթով Հայաստան կժամանեն Կահիրեի հայ համայնքի հայտնի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ: Ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Եգիպտոսի երկու ավիաընկերություններ ամառվա սկզբից կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել Երևանից դեպի
Եգիպտոսի` Կարմիր ծովի ափին գտնվող առողջարանային քաղաքներ: Ինչպես հայտնել էր Al- Ahramсо թերթը՝ վկայակոչելով Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Թարեք Մուաթիին, Air Cairo и AMC ավիափոխադրողները պայմանագրեր են կնքել Հայաստանի երկու զոբսաշրջային ընկերությունների հետ` դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ կանոնավոր թռիչքների իրականացման շուրջ:
RUB | 4.93 | 0.01 |
USD | 378.01 | -0.25 |
EUR | 445.56 | -1.32 |
GBP | 513.64 | -5.03 |
CAD | 276.08 | -0.77 |
JPY | 24.04 | -0.10 |
CNY | 54.46 | -0.02 |
CHF | 486.00 | -1.13 |

