Երկուշաբթի, 19 Հունիսի 2017 18:59
Ալինա Հովհաննիսյան

Ֆոտիու Ֆոտիս. Այսօր առկա են Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության բոլոր նախադրյալները տնտեսական, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Կիպրոսի հետ պատմական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով: Նշելով, որ այդ գործում ուրույն ներդրում ունի Կիպրոսի կենսունակ հայ համայնքը՝ Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ սփյուռքի նախարարության ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման հարցին՝ կարևորելով առկա ներուժի իրացումը, գործարար շփումների խթանման, զբոսաշրջության զարգացման և փոխգործակցության խորացման ուղղությամբ քայլերը: Կառավարության ղեկավարը խոսել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ շրջանակում Հայաստան-Կիպրոս համագործակցության մասին:

Ֆոտիու Ֆոտիսի խոսքով՝ հայ-կիպրական հարաբերություններն ավելի քան բարեկամական են, քանի որ դրանց հիմքում ընկած են պատմական, մշակութային և կրոնական ամուր կապերը: Նշելով, որ Կիպրոսի կառավարությունը բազմաթիվ ծրագրերով աջակցում է կիպրահայ ակտիվ համայնքին իր կենսունակությունը պահպանելու գործում՝ նա կարևորել է Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որը կխթանի երկու երկրների սփյուռքյան կազմակերպությունների միջև համագործակցությունը: Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշել է նաև, որ Կիպրոսը շահագրգռված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետագա խորացմամբ և հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Պարոն Ֆոտիսն ասել է, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները տնտեսության, առևտրի, զբոսաշրջության և փոխշահավետ այլ ոլորտներում ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը  Հայաստանի և Կիպրոսի միջև 2016 թվականին կազմել է $ 2,240 մլն., տարեկան աճը`88%: Մասնավորապես, արտահանումն աճել է 30.6 անգամ, մինչև $ 30,6 հազար, իսկ ներմուծումն աճել է 85.6%, մինչև $ 2,2 մլն: 2017 թվականի հունվար-ապրիլին ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Կիպրոսի միջև ավելացել է 3,4 անգամ, մինչև $891,2 հազար, ընդ որում, ներմուծումն աճել է 3,5 անգամ, մինչև $ 891 հազար, իսկ արտահանումը նվազել է 93.9%, մինչև $ 0.2 հազար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000