Արմինֆո. Կոնվերս Բանկն իր հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Կոնվերս Բանկը կարևորում է հաճախորդներին որակյալ և մատչելի ծառայությունների տրամադրումը և խրախուսում է անկանխիկ գործարքների աճը: Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների հետ՝ ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում Բանկի քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել 10-50 % զեղչերից, ինչպես նաև բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից»,-ասվում է Բանկ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը իր քարտապաններին մինչև 25 տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:
«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,- ասացին Բանկում՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
Ակցիայի մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով. http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2017/06/15/armhotels/ և http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2016/12/02/tbilisidiscounts/:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն ինչպես ակտիվ քարտերի ընդհանուր թվով, այնպես էլ Visa և MasterCard քարտերով գտնվում է առաջատարների հնգյակում, իսկ ArCa քարտերի թվով`առաջատար եռյակում: 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի քարտերի թիվն ավելացրել է 21,5%, մինչև 157,4 հազար քարտ: Ընդ որում, տեղական ArCa քարտերն աճել են 33,2%, մինչև 91,7 հազար քարտ, Visa - 16%, մինչև 47,2 հազար քարտ, իսկ MasterCard համակարգի քարտերի թիվը մի փոքր կրճատվել է, ինչը չի ազդել քարտերի ընդհանուր քանակի դրական դինամիկայի վրա: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 10,5%, գերազանցելով 200 մլրդ դրամը, այս ցուցանիշով բանկին ամրապնդելով երկրորդ հորիզոնականում: Բանկոմատներով կատարված գործարքների մասնաբաժինը կազմել է մոտ 42%, բացարձակ արժեքի տարեկան աճը`7.3%: 2017-ի ապրիլի 1-ին բանկն ուներ 103 բանկոմատ և 637 սեփական POS- տերմինալ, տարեկան աճը, համապատասխանաբար`5.1% և 25.9%: Կոնվերս Բանկը տեղական ArCa քարտերին զուգահեռ թողարկում և սպասարկում է միջազգային Visa և MasterCard քարտեր, համդիսանալով այն բանկերց մեկը, որն ակտիվ է ինչպես տեխնոլոգիական լուծումների, այնպես էլ on-line ծառայությունների ներդրման հատվածներում:
Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը` 14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%: Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի տիրապետողն է Holding Company "Blakery Assets" LTD: ընկերությունը: