Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականների իր նոր ծրագրում Կենտրոնական բանկի հետ համատեղ քայլեր կձեռնարկի ֆինանսական գործիքների հասանելիության բարձրացման և երկարաժամկետ կենսաթոշակային կուտակային միջոցների ձևավորման ուղղությամբ, որոնց ներարկումն իրական հատվածում կխթանի տնտեսության աճը և կավելացնի ներդրումները:
Մասնավորապես, ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը Կենտրոնական բանկի հետ համատեղ զարգացնել կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, որն ուղղված է խթանել տեղական ընկերությունների կողմից իրենց բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը:
Մինչև 2019-ի ավարտը Կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ նախատեսում է անհրաժեշտ իրավական կարգավորման միջոցով բարձրացնել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:
Մինչև 2020 թվականի ավարտը կենսաթոշակային համակարգի ընդլայնման նպատակով կառավարությունը ԿԲ հետ համատեղ մտադիր է մշակել ապահովագրական շուկայի միջնաժամկետ զարգացման ծրագիրը, որն ուղղված կլինի ապահովագրական նոր գործիքների ներդրմանը և կյանքի ապահովագրության գործարկմանը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից ներդրվեց դրա պարտադիր բաղադրիչը: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրենքի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի գործողությունը, մինչև օրենքի 8 հոդվածների սահմանադրության հետ համապատասխանության հարցի քննարկման ավարտը: Մասնավորապես, կասեցվեց է օրենքի 76 հոդվածի գործողությունը, որով պատասխանատվության միջոցներ էին նախատեսվում կենսաթոշակային վճարների չկատարման կամ ուշացման համար, ինչպես նաև 86 հոդվածի երրորդ մասի գործողությունը, որի համաձայն, կենսաթոշակային կուտակային պարտադիր կոմպոնենտի մասնակիցները պետք է ընտրեն կենսաթոշակային հիմնադրամին և կառավարչին: Գործի դատավարությունը կավարտվի 2014 թվականի մարտիւ 28-ին: Նշենք, որ նշված օրենքի 8 հոդվածների`երկրի սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ հայցը ներկայացվել է ՀՀ խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունների ` Հայ Ազգային Կոնգրեսի, ինչպես նաև «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից: