Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին։
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական գործող ներկայացուցիչ Թերեսա Դաբան Սանչեսը ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։ Վերջինս ներկայացրել Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարար Սուրեն Կարայանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները։
Նախարարն ընդգծել է, որ պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը ԱՄՀ-ի հետ` «Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում և այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտե,- ասել է Սուրեն Կարայանը։ Նախարարը ողջունել է նաև է Յուլիա Ուստյուգովային և համոզմունք հայտնել, որ կլինի արդյունավետ փոխգործակցություն։
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները նախարարից հետաքրքրվել են Կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչից։
Նախարար Կարայանը ներկայացրել է տնտեսական հիմնական թիրախները և նպատակները, որոնք ընկած են ծրագրի հիմքում։
Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)1992թ. ապրիլի 28-ին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009թ. կնքված համաձայնագրով ԱՄՀ կողմից Stand-by Arrangement ծրագրի շրջանակներում տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ, իսկ հետագայում` «Երկարաժամկետ վարկային գործիքե (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2010թ. և 2012թ. կնքված համաձայնագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101.8 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 9-ին ավարտել էր «Երկարաձգվող ֆինանսավորմանե ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը, ինչի արդյուքնում հիմնադրամը հաստատել էր հանրապետությանը 15.65 միլիոն SDR կամ շուրջ 21.24 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը: Ինչպես նշվում էր ԱՄՀ հաղորդագրությունում, հատկացումների ընդհանուր գումարը հասցվել է 66.52 մլն SDRի կամ շուրջ 90.28 մլն դոլարի: Աղբյուրի համաձայն, 82.21 մլն SDR կամ շուրջ 111.57 մլն դոլար արժեքով ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թ.-ին կանխատեսում է 2,7%, 2018-ին` 3,1%, 2019-ին `3.4%: Հայաստանի պետական բյուջեով 2017-ին երկրի ՀՆԱ աճը կկազմի 3,2%: Ըստ ՀՀ ԿԲ նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,2-4,4%, ԱՄՀ կանխատեսմամբ`2.9%, Fitch կանխատեսմամբ`2.1%, ԵԱԶԲ - 2.9% և Ասիական Զարգացման Բանկ - 2 2%: