Արմինֆո. Ռուսաստան մեկնողներին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է ռոումինգի մատչելի՝ ընդամենը 25 դրամ սակագին՝ ՄՏՍ Ռուսաստանի ցանցում: 25 դրամ/րոպե սակագինը գործում է մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի դեպքում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից, ռոումինգում ինտերնետից օգտվելու սակագինը նույնպես 25 դրամ է՝ 1 ՄԲ-ի դիմաց, դեպի Հայաստանի մյուս ցանցերը` 50 դրամ, ռուսական մյուս ցանցերը`100 դրամ, իսկ ինտերնետ-թրաֆիկը կրժենա 25 դրամ/Մբ: Ռոումինգի ծառայությունների ակտիվացման դիմաց վճար չի նախատեսվում:
«Ռուսաստանի Դաշնությունը մեր հայրենակիցների կողմից ամենաշատ այցելվող երկրներից է, ինչը, բնականաբար, առաջացնում է այս երկրում ՎիվաՍել-ՄՏՍ-ի տրամադրած ռոումինգի ծառայություններից օգտվելու մեծ պահանջարկ: ՄՏՍ Ռուսաստանի ցանցում գտնվելիս մուտքային զանգերի, դեպի ՎիվաՍել-ՄՏՍ և ՄՏՍ Ռուսաստան ելքային զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև տվյալների փոխանցման 1 մեգաբայթի դիմաց 25 դրամ սակագին սահմանելով՝ Ռուսաստանում գտնվող մեր բաժանորդների համար կապը հայրենիքի հետ դառնում է առավել մատչելի ու հարմարավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Առաջարկը գործում է մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.մտս.հայ կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: