Ուրբաթ, 23 Հունիսի 2017 16:07
Ալինա Հովհաննիսյան

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշ, «Կայուն» կանխատեսումով

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «B+» վարկանիշ, «Կայուն» կանխատեսումով

Արմինֆո. Հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:

Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:

Fitch վարկանիշային գործակալության կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա, ինչի հետևանքով բանկի կողմից սահմանափակվել է վարկային պորտֆելի արագ աճը: Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:

Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:

Հիշեցնենք, որ հայկական բանկերից Fitch Ratings գործակալության վարկային վարկանիշները 2015 թվականից ունեն նաև Ամերիաբանկը («Բ+», «Կայուն» կանխատեսումով) և Արդշինբանկը («Բ+», «Կայուն» կանխատեսումով), երկրի վարկանիշի նման:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր մասնաճյուղային ցանցով, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ, գտնվում է առաջատարաների հնգյակում, իսկ տարածաշրջանային մասնաճյուղերով`երրորդ տեղում: Իր հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով Բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Բանկի ընդհանուր կապիտալը նույն ամսաթվի դրությամբ կազմել 58.3 մլրդ դրամ (3 տեղ), ակտիվները`308,3 մլրդ.դրամ (4 տեղ), վարկային պորտֆելը` 196,3 մլրդ (5 տեղ), ընդհանուր պարտավորությունները`250 մլրդ (4 տեղ): 2017 թվականի առաջին եռամսյակը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը եզրափակել է 1,5 մլրդ դրամ զուտ շահույթով (4 տեղ), տարեկան կտրվածքով աճը`32%: Արդյունավետության գործակիցներով Բանկն ամրապնդվել է առաջատարների հնգյակում, մասնավորապես`ROE -10,5%, իսկ ROA - 2%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գյուղվարկավորման շուկայի մշտական ​​առաջատարն է - 79.2 մլրդ դրամ, կամ վարկային պորտֆելի մոտ 40% -ը, իսկ բանկային համակարգի ընդհանուր գյուղվարկավորման ծավալներում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի մասնաբաժինը հասնում 53%-ի: ՓՄՁ ոլորտում ներդրվել է 37,5 մլրդ դրամ կամ վարկային պորտֆելի մոտ 20% -ը: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.03.2017 դրությամբ կազմել է 483.45 / $ 1):

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000