Ուրբաթ, 23 Հունիսի 2017 16:51
Նաիրա Բադալյան

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին

Արմինֆո. Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հիշեցրեց, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն: Հարկ է նշել նաև, որ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն՝ վերաիմաստավորվում է նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն ընդլայնել պետական իշխանության մարմինների գործառույթներ իրականացնող սպասարկման գրասենյակների քանակն ու աշխարհագրությունը, վերջիններիս կողմից մատուցվող պետական ծառայությունների քանակը, այլ որպես բարեփոխման առանցքային ուղղություն դիտարկվում է նույն ծառայությունների առցանց մատուցման համար հնարավորությունների ստեղծումը:

Նախատեսվում է Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանները և անձի նույնականացման էլեկտրոնային գործիքները օգտագործելով՝ խթանել էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին և բիզնեսին ծառայությունների մատուցումը: Նախարարը ներկայացնելով որոշման նախագիծը ընդգծեց, որ մինչև տարեվերջ որոշ ծառայություններ  քաղաքացիներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, արդարադաատության ոլորտում իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բոլոր գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել առցանց, էլեկտրոնային նույնականացման գործիքների կիրառմամբ՝ առանց պետական մարմնի գրասենյակ այցելելու:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես-Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային պորտֆելը 2016 թվականին ավելացրել է 58,7%, մինչև 104,9 մլրդ դրամ, կամ $ 216,7 մլն (բանկի ակտիվների 48.7% -ը): Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները տարվա ընթացքում աճել են 63.3%, մինչև 215.6 մլրդ դրամ, կամ $ 445,5 մլն, ընդհանուր կապիտալը մեծացրել է 47.6%, մինչև 33,2 մլրդ դրամ, հիմնականում կանոնադրական կապիտալի 2 անգամ համալրման հաշվին, մինչև 16.8 մլրդ դրամ (2016-ի նոյեմբերի թողարկման և դեկտեմբերին Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման հաշվին): Բանկի ընդհանուր պարտավորությունները 2016-ին աճել են 66.4%, մինչև 182.4 մլրդ դրամ, կամ $ 376,9 մլն, որից 58,7%-ը կազմում են ժամկետային ավանդները և ցպահանջ ավանդները (տարեկան աճը`մոտ 2 անգամ), իսկ 30 2% - ը`միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված միջոցները (տարեկան աճը`14.6%):

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գործում է 2005 թվականի նոյեմբերից: 2016 թվականի ավարտին կատարված էմիաիայի շնորհիվ Բանկի խոշորագույն բաժնետերն է «Ֆլեշ» ընկերությունը - 72.73%, այնուհետև հաջորդում են`ՎԶԵԲ - 18.14%, Rural Impulse Fund II - 8,58%, իսկ մնացած 0.55% -ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի  54 մասնաճյուղ (4 տեղ), որից 27-ը`Երևանում, իսկ  26 - ը`մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում, իսկ Հայկական Զարգացման Բանկի հետ միավորման արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը հասել է 63-ի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000