Ուրբաթ, 23 Հունիսի 2017 17:57
Ալինա Հովհաննիսյան

Beeline-ում Python ծրագրավորման լեզվին նվիրված վարպետության դաս է անցել հայ ՏՏ-մասնագետների համար

Beeline-ում Python ծրագրավորման լեզվին նվիրված վարպետության դաս է անցել հայ ՏՏ-մասնագետների համար

Արմինֆո. Միջազգային ՏՏ փորձագետ Միխայիլ Կաշկինը Երևանում վարպետության դաս է անցկացրել, ներկայացնելով Python-ը՝ ծրագրավորման ամենատարածված լեզուներից մեկը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Beeline ընկերության մամուլի ծառայությունից, Միխայիլ Կաշկինը ծրագրավորման այս լեզվով աշխատում է 16 տարի՝ համագործակցելով Google-ի և Fortune 500 ցուցակում ընդգրկված այլ ԱՄՆ առաջատար ընկերությունների, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Թաիլանդի, Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների հետ։

Monitis ընկերության ծրագրավորող Լևոն Եղիազարյանի օգնությամբ նա հայ ծրագրավորողներին ծանոթացրել է Python-ի ստեղծման պատմության, այդ լեզվի հիմնական գործառույթների, կիրառության ոլորտների ու ձևերի հետ։ Բացի Beeline-ի ներկայացուցիչներից վարպետության դասին մասնակցել են նաև Masys information systems, Ziltech, և Fifth ընկերությունների աշխատկիցները։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այսօր աշխարհում առավել ակտիվ զարգացողներից մեկն է։ Այդ ոլորտի մասնագետների համար շատ կարևոր է քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ նոր միտումներից ու լուծումներից։ Դա կարևոր է ոչ միայն իրենց մասնագիտական առաջընթացի, այլև Հայաստանի ընդհանուր զարգացման համար։ Հենց այս ոլորտին է Beeline-ն առանձնահատուկ ուշադրություն դարձնում, և առաջին հերթին՝ ծրագրավորողների ուսուցման հետ կապված հարցերին։ Վստահ եմ, որ այս վարպետության դասը հայ ծրագրավորողներին կոգեշնչի հասնելու նոր ձեռքբերումների և կօգնի մեր կյանքը փոխել դեպի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այսօրվա դրությամբ Python-ն աշխարհում ծրագրավորման պահանջված լեզուներից մեկն է։ Python-ի հեշտ ընթեռնելիության ու հզորության շնորհիվ այն լայնորեն կիրառվում է կայքերի, տվյալների վերլուծության և մեքենայական ուսուցման համար։

Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
10.07.2020
RUB6.84-0.03
USD486.730.13
EUR549.62-1.60
GBP613.77-1.92
CAD357.84-2.76
JPY45.580.23
CNY69.590.16
CHF517.03-1.73



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000