Արմինֆո. ՀՀ կառավարությունը «Սպայկա» և «Արմսանպրոհեկտ» ընկերություններին Նորագավիթում նվիրել է 163.2 հեկտար հողատարածք:
Նախատեսված ներդրումները ջերմոցային համալիրի պանրի արտադրության մեջ կկազմեն ավելի քան 200 մլն.դոլար: Որոշման նախագիծը հունիսի 23-ին արժանացել է կառավարության նիստում:
Ինչպես կառավարության նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկայացնելով նախագիծը, տարածք տրամադրվում է ջերմոցային համալիրի շինարարության և բորբոսով պանրի արտադրության գործարանի կառուցման նպատակով: «Ներդրումային ծրագրի շրջանակներում 2017- 2019 թվականներին 110 հեկտար տարածքում ջերմոցային տնտեսության և պանրի գործարանի կառուցմանը նախատեսում է ներդնել ավելի քան 200 մլն.դոլար», - ասել է Մարգարյանը:
Կառուցվող պանրի գործարանը, ըստ նրա, տարեկան կարտադրի մոտ հազար տոննա պանիր: Ծրագրի շրջանակներում կստեղծի 1 300 մշտական աշխատատեղ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդվել էր, որ «Սպայկա» գյուղատնտեսական հոլդինգը 2017 թվականին նախատեսում է իր սեփական «Ռոքֆոր» պանրի արտադրությունը: Ինչպես ապրիլի 19-ին հայտարարել էր ընկերության ծրագրերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը, ներդրումները 2017-ին կկազմեն ավելի քան 15 մլն.դոլար: «Ուսումնասիրելով պանրի ռուսական շուկան, «Սպայկա» ընկերությունը տեսել է մեծ ներուժ: այս պահի դրությամբ արդեն պայմանագրեր ենք ստորագրել դեպի Ռուսաստան ավելի քան 100 տոննա պանիր արտահանելու մասին», - ասել է Բաղդասարյանը: 2018 թվականի հունվարին արդեն սպասվում է պանրի առաջին խմբաքանակը, առաջին տարում ապահովելով հազար տոննա ծավալ: Ինչպես հայտարարել է Կարեն Բաղդասարյանը, ընկերությունը հավակնում է զբաղեցնել ռուսաստանյան շուկայի 10%-ը: Ընկերության ներկայացուցիչը ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ «Սպայկան» հույսը դնում է նաև Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցների վրա:
![]() | 4.44 | -0.03 |
![]() | 403.05 | 0.17 |
![]() | 438.03 | -0.67 |
![]() | 510.50 | 0.98 |
![]() | 297.56 | -0.25 |
![]() | 27.50 | 0.27 |
![]() | 56.47 | 0.05 |
![]() | 461.58 | 0.94 |