Արմինֆո. Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) կենտրոնակայանի Ստամբուլից Երևան տեղափոխելու մասին որոշումը չեն կարողանում «մարսել» Ստամբուլի և Բաքվի գոնդային բորսաները: 2017 թվականի մայիսից FEAS-ը Ստամբուլից Երևան տեղափոխելուց հետո ֆեդերացիայի շարքերը հայատյացության հողի վրա լքել են նրա 7 անդամները:
Ինչպես նշել է ադրբեջանական Turan գործակալությունը, հունիսի 14-ին Բաքվի ֆոնդային բորսայի բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշվել է դուրս գալ FEAS-ից: «Վերջերս կազմակերպությունում դիտվող միտումները լրջորեն սահմանափակում են նրա կարողությունները և կայունությունը, նվազեցնում միջազգային հեղինակությունը»,-հղում կատարելով Թուրանին, հաղորդում է ԲՖԲ-ն:
Ինչպես նախկինում Արմինֆո գործակալությանը հաղորդել էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն և FEAS գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, գլխամասային գրասենյակը Երևան տեղափոխելու մասին որոշումը կայացվել այն բանից հետո, երբ Ստամբուլի ֆոնդային բորսան հայտարարել է FEAS-ից դուրս գալու մասին, չնայած հանդիսանում է ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը: Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխամասային գրասենյակի տեղափոխումը Ստամբուլից Երևան առաջին հերթին կնպաստի Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր նա: «Մենք ցանկանում ենք օգնել բորսաների և շուկաների տեսանելիության բարձրացմանը: Ի վերջո, FEAS-ի կազմում կան նաև փոքր երկրներ, որոնք հետաքրքրված է ներկայացված լինել ֆինանսական քարտեզի վրա, հատկապես ներդրողների համար: Դա կնպաստի նաև մեր երկրի զարգացմանը: Ի վերջո, արժեթղթերի շուկան տեսանելի դարձնելը Հայաստանի համար կարող է լինել խոշոր ձեռքբերում», - նշել է FEAS-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Կ.Սարոյանը: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ վերը նշված փոփոխությունների շնորհիվ եվրասիական ֆեդերացիային կկարողանաք ներգրավել նաև ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաներին:
Հիշեցնենք, որ Հայաստանը, հանդիսանալով FEAS-ի 12 հիմնադիրներից մեկը, 2016 թվականի նոյեմբերին դարձել է ֆեդերացիայի անդամ: Կազմակերպության նախագահ, եգիպտական ֆոնդային բորսայի նախագահ Մոհամմեդ Օմրանն ասել է, որ Եգիպտոսը հավանություն է տվել գլխամասային գրասնեյակը Թուրքիայից Հայաստան տեղափոխելու որոշմանը, հաշվի առնելով ամուր հարաբերությունները Հայաստանի և Կիպրոսի միջև: Նա հավելել է, Եգիպտոսի գործադիր խորհուրդի ջանքերով, որը բաղկացած է 33 անդամներից, որոշվեց գրասենյակ տեղափոխել Հայաստան, որից հետո Թուրքիան դադարեցրեց իր անդամակցությունն այդ կազմակերպությունում:
Նշենք, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիան ստեղծվել է 1995 թ. մայիսի 15-ին՝ 12 հիմնադիր բորսաների կողմից: Հիմնադիր բորսաներն են եղել՝ Ամմանի ֆոնդային բորսան, Բրատիսլավայի ֆոնդային բորսան, Կենտոնական Ասիայի ֆոնդային բորսան (Ղազախստան), Բուլաղարիայի առաջին ֆոնդային բորսան, Ստամբուլի ֆոնդային բորսան, Կարաչի Ֆոնդային բորսան, Լյուբլյանայի Ֆոնդային բորսան, Պետական ապրանքահումքային բորսան (Թուրքմենստան), Թեհրանի ֆոնդային բորսա, Թել Ավիվ ֆոնդային բորսան, Երևանի ֆոնդային բորսան և Զագրեբի ֆոնդային բորսան: