Արմինֆո. Վանաձորում ընթացող ցուցահանդես-համաժողովում UAV Lab (Unmanned Аerial Vehicle) ընկերությունը, որը հայաստանյան շուկայում գործում է 2016 թվականից, ներկայացրել է էլեկտրական շարժիչներով անօդաչու թռչող սարքերը:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում ընկերության ռադիոտեխնիկ Իվան Մելնիկովը նշել է, որ անօդաչու սարքերն ավել մոբիլ են, քանի որ որպես քարշիչ ուժ օգտագործվում է էլեկտրաէներգիան, մինչդեռ հայկաստանյան շուկայում եղած մյուս նման մոդելների վրա դրված է բենզինային շարժիչ, ինչն ունի իր բոցասական կողմերը, քանի որ այդ սարքը մի փոքր քմահաճ է, նշել է նա:
Ընկերությունը ներկայացրել է 4 մոդել, որից 3-ը կարող է օդում մնալ ավելի քան 2 ժամ, կախված նպատակներից, ինչպես նաև սարքի վրա կարելի է տեղադրել օգտակար բեռ, մասնավորապես, տեսասարք, թերմոտեսխցիկ և այլն: Ըստ Մելնիկովի, 2 սարքերը թռչում են կատապուլտով, երրորդը`ստացիոնար է, որին անհրաժեշտ է թռիչքային գոտի: Չորորդ մոդելն իրենից ներկայացնում է կոպտեր կամ «օդային բեռնատար», որն ունի 4 շարժիչ, 2 տեսախցիկ, ինչպես նաև հնարավոր է տեղադրել 4կգ օգտակար բեռ: Այն օդում կարող է մնալ 20-25 րոպե, կախված եղանակից, իսկ գործողության շրջանագիծը կազմում է 8 կմ, կախված տեղանքից: «Կոպտերի առավելոթյունը կայանում է նրանում, որ այն կարող է թռչել ցանկացած կետից, որտեղ կա 3 կմ հարթակ, և կարող է նստել ցանկցած վայրում, քանի որ վայրեջք է կատարում պարաշուտով»,-ասել է նա, հավելելով, որ բոլոր մոդելներն օգտագործվում են քաղաքացիական նպատակներով, իսկ իրացումն առայժմ կատարվում է միայն ներքին շուկայում:
Մելնիկովը նշել է, որ սարքերի հավաքման համար 50-60% օգտագործվում են տեղական արտադրության մասեր: «Այսօր մենք աշխատում ենք էլեկտրոնային միջուկի կատարելագործման վրա: Ուզում ենք հավաքման ընթացքում ավելացնել հայրենական արտադրության մասերի ծավալները»,-եզրափակել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ