Արմինֆո. Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) Արդշինբանկին տրամադրել է վերականգնվող վարկային գիծ 20 միլլիոն ԱՄՆ դոլարի չափով և 3 տարիժամկետով: «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը և ԵԶԲ-ի Ակտիվների և պարտավորությունների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեվը համապատասխան պայմանագիր ստորագրեցին սույն թվականի հունիսի 28-ին:
Միջոցները նախատեսված են ֆինանսավորելու Արդշինբանկի հաճախորդների արտաքին առևտրային գործարքները ԵԶԲ անդամ պետություններում: Վարկն ամբողջությամբ ուղղվելու է ԵԶԲ անդամ պետությունների միջև արտահանման և ներմուծման գործարքների ֆինանսավորմանը:
Ֆինանսավորումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով կամ ԵԶԲ պետությունների այլ արժույթներով:
Պայմանագիրը կնպաստի ԵԶԲ անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանը՝ ստեղծելով նախապայմաններ պետությունների ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման համար:
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնադրված միջազգային ֆինանսական կառույց է, որը կոչված է նպաստելու անդամ պետությունների միջև շուկայական տնտեսական հարաբերություններ խթանմանը և դրանց միջև կայուն տնտեսական աճի և առևտրատնտեսական կապերի զարգացմանը: ԵԶԲ կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է: ԵԶԲ անդամ պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |