Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից: Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի»,- ասացին Բանկում:
Վարկային սահմանաչափը տրամադրվելու է 0 % տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից 3 ամիսը արտոնյալ ժամանակահատվածն է: Դա նշանակում է, որ վարկի մարումը սկսվելու է վարկավորման չորրորդ ամսից:
Վարկային սահմանաչափը հնարավոր է օգտագործել ամառային հանգստի կազմակերպման համար՝ ConverseQvota ակցիայի շրջանակներում՝ Բանկի գործընկերների ցանցում:
«Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին, և, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստը անցկացնել լավագույն պայմաններում»,- եզրափակեցին Բանկում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Կոնվերս Բանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալներով գտնվում է առաջատարների տասնյակում: Այնպես, 2017-ի ապրիլի 1-ի դրոթւյամբ Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը կազմել է 94.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներինը`52.9 մլրդ դրամ: Ժամկետային ավանդներով Կոնվերս Բանկն ապահովել է տարեկան 36.1% աճ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներով` 19.7% աճ: Բանկի ընդհանուր պարտավորություններում Ժամկետային ավանդների մասնաբաժինը կազմել է 55,5%, նախորդ տարվա 53.4%-ի փոխարեն:
Կոնվերս բանկը Հայաստանում գործում է 1996 թվականի սեպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments ընկերությունը` 80.94%, HayPost Trust Management B.V. ընկերությունը` 14.06%, Էջմիածնի Մայր տաճարը`5%: Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի տիրապետողն է Holding Company "Blakery Assets" LTD: ընկերությունը:-