Հինգշաբթի, 29 Հունիսի 2017 15:46
Էմմանուիլ Մկրտչյան

ԿԶԵՀ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ծրագրի փոփոխություններին, որոնք աջակցվում են Հիմնադրամի վարկերով

ԿԶԵՀ Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ծրագրի փոփոխություններին, որոնք աջակցվում են Հիմնադրամի վարկերով

Արմինֆո. Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) Խորհուրդը 2017 թվականի հունիսի 26-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ծրագրի փոփոխություններին, որոնք աջակցվում են Հիմնադրամի ֆինանսական վարկերով: Փոփոխություններն արտացոլում են Հիմնադրամի Խորհրդի 2016-ի դեկտեմբերի 6-ի առաջարկները, կապված Ծրագիրը ցուցանիշներով կրացնելու հետ, որոնք ուղղված են պարտքային և ֆիսկալ կայունության բարձրացմանը, ինչպես նաև երրորդ տրանշի մի շարք պայմաների արդիականացուման անհրաժեշտությանն առաջընթացի համատեքստում, որը ձեռք է բերվել առաջին և երկրորդ տրանշների կատարման ընթացքում: Պետբյուջեի պարտքի բեռը թեթևացնելու համար ծրագրում ներառված է վերահսկիչ ցուցանիշ, որը սահմանափակում է բյուջեի դեֆիցիտի նշանակությունը 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ`ավելի քան 75 մլրդ.դրամ ծավալով, առանց նպատակային վարկերի հաշվառման, որոնք ֆինանսավորվում են օտարերկրյա կրեդիտորների կողմից: Այս պայմանի կատարումը կբերի բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, մինչև ՀՆԱ-ի 2%-ը, 2016-ի նույն ժամանակահատվածի 2.7%-ի փոխարեն: Ցուցանիշի շեմային մակարդակը սահմանվել է բյուջետային կանոններին համապատասխան, որով բյուջեի դեֆիցիտը 2017 թվականի արդյունքներով պետք է կրճատվի մինչև ՀՆԱ-ի 2.8%-ը, 2016-ի 5.6% փոխարեն: Փոփոխություններն անդրադարձել են նաև համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ցուցանիշի վրա, որին շնորհվել է վերահսկիչ կարգավիճակ: Դրա կատարումը նախատեսում է մինչև 2017 թվականի հոմտեմբերի 1-ն ուժի մեջ մտցնել երկու նոր կետնրոն, ի լրումն 18 գործող կենտրոնների, որոնք ուժի մեջ են մտել առաջին տրանշի շրջանակներում, ինչպես նոր մրցույթի հայտարարում` երկու նոր լրացուցիչ կենտրոնների շինարարական աշխատանքների իրականացման համար: Կենտրոնների նպատակային մակարդակի իջեցումը 38-ից մինչև 20, առաջին հերթին բացատրվում է պետբյուջեի դեֆիցիտի և պարտքի բեռի կրճատման անհրաժեշտությամբ: Մյուս լրացուցիչ ցուցանիշները, որոնց հավանություն է տվել ԿԶԵՀ Խորհուրդը, որպես երրորդ տրանշի պայմաններ, ուղղված են, հիմնականում, ներդրումային միջավայրի բարելավմանը երկրում, ինչպես նաև նախատեսում են հետևյալ առանցքային միջոցառումների իրականացումը: 

 

Օրենսդրական փոփոխություններն ուղղված են ներդրողի իրավունքների ընդլայնմանը և շահերի պաշտպանությանը: «Ներդրումների մասին» օրենքի փոփոխությունները, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների սահմանումը համապատասխանեցվում է միջազգային փորձին, որով օտարերկրյա ներդրողներին իրավունք է տրվում ուղղակի դիմել միջազգային արբիտրաժային դատարան, շրջանցելով ազգային դատական համակարգի քաշքշուկները: «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի փոփոխություններն ուղղված են այդ օրենքի դրույթների ներդաշնակեցմանը Եվրասիական տնտեսական միության պահանջներին, ԵԱՏՄ տարածքում միասնական կանոնների սահմանման նպատակով, ինչպես նաև ճշգրտում են կողմերի իրավունքներն ու պարտավորությունները`Հայաստան երկու պիլոտային ԱԱ Գոտիների կուտակված փորձի հիման վրա:

 

Բիզնեսի ներկայացուցիչների մասնակցության ընդլայնումն օրենսդրական գործունեությանը, նորմատիվային-իրավական (ՆԻԱ) ակտերի մշակման կարգի փոփոխության միջոցով, որով նախատեսվում է ՆԻԱ նախագծերի հանրային քննարկում`ստեղծված էլեկտրոնային հարթակներում:

 

Էներգետիկ հատվածի ազատականացմանն ուղղված բարեփոխումների շարունակություն, վերացնելով վերջնական սպառողին էլեկտրաէներգիայի մատակարարման մենաշնորհները, նրանց թույլ տալով ինքնուրույն ընտրել էլեկտրաէներգիայի մատակարարին:

 

Բիզնեսի վարման ավելի բարենպաստ միջավայրի ստեղծմանն ուղղված բարեփոխումների շարունակում, այդ թվում հարկային ստուգումների կրճատում` հարկատուների ռիսկերի չափորոշիչների կատարելագործման հիման վրա:

 

Բնակչության և փոքր բիզնեսի հասանելիոթյունը վարկային ռեսուրսներին, բայկերին և փոստային բաժանմունքներին ներգրավելով այն կառույցների շարքում, որոնք սուբյեկտներին տրամադրում են շարժական գույքը գրավային նպատակներով գրանցելու իրավունքներ:

 

2018 թվականից նոր Հարկային օրենսգրքի բոլոր դրույթներն ուժի մեջ մտնելու ապահովումը, ինչը կբարձրացնի հարկային քաղաքականության արդյունավետությունը, նորմատիվային-իրավական բազան համապատասխանեցնելով այդ օրենսգրքի դրույթներին:

 

Պետական ծախսերի թափանցիկության և արդյունավետության բարձրացումը մեխանիզմների ներդրման միջոցով, որոնք թույլ չեն տալիս փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը պետգնումների մասին որոշումների կայացմանը, ինչպես նաև բյուջետային ծախսերի նպատակային օգտագործմանը ճանապարհային հատվածում, ճանապարհների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների հիման վրա: Երկրի բանկային համակարգի ամրապնդում, Բազել 3-ի պահանջների հիման վրա, որոնք առևտրային բանկերի համար նախատեսում են նոր պրուդենցիալ նորմատիվներ, ուղղված վարկային ռիսկերի նվազմանը, գրավի առարկայի, վարկառուի եկամուտների և բանկի պարտքային կայունության նկատմամբ պահանջների խստացմանը, իջեցնելով փոխառու և սեփական կապիտալի առավելագույն շեմը:

 

Հիշեցնենք, որ մարտին ԱրմԻնֆո-ին տրված հարցազրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշել էր, որ ՎԶԵԲ վարկի երրորդ տրանշի ստացման պայմանները պայմանավորված են բյուջետային կարգապահության խստացմանը և երկրի պետպարտքի կառավարմանն ուղղված ՀՀ կառավարության ձգտումներով: Ֆինանսների նախարար հիշեցրել էր, որ նախկինում Հայաստանը հայտարարել էր հարկաբյուջետային կոնսոլիդացման ճանապարհով ընթանալու մասին, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում կայունացվի պետպարտքը: «Դա ենթադրում է 2017-18 թվականների ավելի պահպանողական մոտեցումը, ինչը նշանակում է այդ ժամանակահատվածում որոշ ծրագրերի գծով մի փոքր հետաձգում», - ասել էր Արամյանը:

 

Միևնույն ժամանակ, ըստ ֆինանսների նախարարի, դա չի նշանակում լիակատար հրաժարվել արտաքին ֆինանսական ռեսուրսներից: «Ըստ ներկա դրությամբ ստորագրված վարկային պարտավորությունների, որոնք պետք է իրականացվեն մինչև 2020-2022 թվականները, փոխառությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 2 մլրդ.դոլար: Եթե բաժանենք տարիների, ապա ստացվում է, որ ամեն տարի պետք է վճարենք 350-400 մլն. դոլար: Այսպիսով, բյուջեն թույլ կտա այս տարի ներգրավել ընդամենը 300 մլն.դոլար, և ստացվում է, որ կհետաձգվի որոշ ծրագրերի իրականացումը»,-պարզաբանել է նախարարը: «Անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել դեֆիցիտը, իսկ ապագայում կառավարել այն տնտեսական աճին համահունչ, թույլ չտալով պետպարտքի գերաճ, ինչը խոչընդոտում է ներդրումների ներգրավմանը»,-եզրափակել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետպարտքը կազմել է $ 5,9 մլրդ, իսկ 2017-ին այն կհասնի $ 6,250 մլրդ-ի: Պարտքի ընդհանուր կառուցվածքում կառավարության մասնաբաժինը կազմել է $ 5,4 մլրդ, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` $ 503 մլն: Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2016-ի վերջին կազմել է 54,5%: Ինչ վերաբերում է 2017-ին, ըստ Վարդան Արամյանի, բյուջեով ամրագրված ցուցանիշների ապահովման դեպքում Հայաստանի պետական ​​պարտքը 2017-ին կանխատեսվում է`$ 6,250 մլրդ, ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որն ակնկալվում է հասնել $ 530 մլն.-ի: Հայաստանի պետական ​​պարտքի կրեդիտորներն են`Զարգացման միջազգային ասոցիացիան (IDA), որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է – պետ(պարտքի 38.8% -ը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը -  15,8%, Ասիական զարգացման բանկը - 13.2%, Արժույթի միջազգային հիմնադրամը - 4,8%, Եվրասիական զարգացման բանկը - 3.4%, ԵՄ-2.4%, Եվրոպական ներդրումային բանկը - 2,2%, Գյուղական զարգացման կան միջազգային հիմնադրամ - 2,1%, ՕՊԵԿ - - 1.4% և ՎԶԵԲ - 0.6%: Իսկ կրոդիտոր երկրների շարքում են`Ճապոնիա - 8.2%, Գերմանիա - 3.6%, Ռուսաստան – 0.8% և ԱՄՆ- 0.3%:

 

Նշենք, որ ՎԶԵԲ թիմը, որը կառավարում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) ֆինանսական միջոցները, 2017 թվականի փետրվարի 6-9-ը ծրագրի տնօրեն Ալիշեր Միրզոևի գլխավորությամբ այցելեց Երևան, երկրի իշխանություների հետ խորհրդակցելու նպատակով, կապված երրորդ տրանշի պայմաների փոփոխությունների հետ (100 մլն ԱՄՆ դոլար): ԵԱԶԲ հաղորդագրույան մեջ ասվում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին աջակցում են Խորհրդի առաջարկներին, նշելով ֆիսկալ և պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությունը, և քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը 8.513 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով հիմնադրվել է 2009 թվականի հունիսի 9-ին, 6 երկրների կառավարությունների կողմից: Հիմնադրամի նպատակն է`աջակցել անդամ երկրներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում, ապահովել նրանց տնտեսական և ֆինանսական կայունությունը և աջակցել ինտեգրացիոն գործընթացներին տարածաշրջանում: Հիմնադրամի մասնակից պետությունները ԵԱԶԲ-ին լիազորել են կառավարել ԿԶԵՀ ֆինանսական միջոցները, նրա հետ ստորագրելով համապատասխան պայմանագիր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբ
Փորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինիՓորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինի
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հյուսիս-Հարավ նախագծի Տրանշ-3-ի շրջանակում կկառուցվեն լրացուցիչ մուտքեր դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրերՀյուսիս-Հարավ նախագծի Տրանշ-3-ի շրջանակում կկառուցվեն լրացուցիչ մուտքեր դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր
Փոխվարչապետը հանդիպել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության  նախագահի հետՓոխվարչապետը հանդիպել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության  նախագահի հետ
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԴարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Համաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համարՀամաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համար
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքըԱկբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալՌուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալ
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյիցՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթինՎահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերըՀայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համարՀայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավեններըAmazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներովFlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. ՊարսյանԷներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Փորձագետ. Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
Գյումրիի Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTraderՀայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշներըՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներումՀայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-իՆախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբFlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ
Վահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամՎահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամ
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղություններըՀայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրումԱկբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներինՓոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
Վահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակելՎահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակել
ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմիցՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES
Փոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրաՓոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
Կառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիներըԿառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիները
Երևանում տեղի կունենա Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո 2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին
Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերություններըՃանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունումUNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
Վահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվումՎահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվում
Red Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկումRed Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկում
ՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքըՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը
Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվելՏարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել
Մ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալՄ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալ
ԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համարԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համար
Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարությունՄշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրինԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Հայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակումՀայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակում
Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Վահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁՎահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁ
«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Ընթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲԸնթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲ
Համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲՀամաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲ
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավըՄեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
"ՄՏՍ Հայաստան" - ը փոխում է սեփականատիրոջը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2023
RUB5.07-0.01
USD388.29-0.24
EUR420.211.84
GBP477.981.60
CAD284.051.01
JPY29.640.08
CNY56.48-0.06
CHF423.11-1.00