Հինգշաբթի, 29 Հունիսի 2017 18:32
Նաիրա Բադալյան

Վարչապետը կարևորում է Վրաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը

Վարչապետը կարևորում է Վրաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր» համաժողովի շրջանակում: Ֆորումն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև՝ 2017 թ. փետրվարին Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր»-ի անցկացումը, ինչը կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և առկա ներուժի լիարժեք իրացման նոր հնարավորություններ կստեղծի: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում տնտեսական և գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումը:


Գիորգի Գախարիան իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը, և վրացական կողմը լիովին համակարծիք է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու առաջարկության հետ: Այս համատեքստում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ այսօր կայացած քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները: 


Կարեն Կարապետյանը և Գիորգի Գախարիան մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման, երկկողմ մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման նպատակով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

 

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ առևտրի ծավալով 2016-ին աճել է 27.7% և կազմել է $ 245 մլն: Սակայն, այս տարվա հունվար-ապրիլին այդ ցուցանիշը նվազել են 9.5%, կազմելով $ 68,4 մլն.:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
04.02.2021
RUB6.900.06
USD520.600.45
EUR623.94-1.64
GBP707.08-2.66
CAD406.50-0.18
JPY49.47-0.04
CNY80.580.15
CHF576.97-1.87



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000