Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ներկայումս ուսումնասիրում է կարկտահարությունից տուժած ֆերմերների հիմնական պարտքի վճարման ժամկետների հետաձգման հարցը: Այս մասին հունիսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հարցին, արդյոք համայնքներին կտրամադրվի փոխահուցում, Առաքելյանը պատասխանել է հարցով`«իսկ Հայաստանում երբևէ եղե՞լ է նման փոխհատուցում»: Նրա խոսքով, ընդհանուր վնասը գնահատվել է 32-36 մլրդ.դրամ: «Հետևաբար, մինչև Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, փոխհատուցման հնարավորություն չի լլինի: Հնարավորություն չի լինի նաև խոսել ֆերմերի ավելի հարմարավետ կյանքի մասին»,-նկատել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո գործակալությունը, 2018 թվականիօց Հայաստանում մեկնարկում է գյուղատնտեսական ապրանքների ապահովագրության պիլոտային ծրագիրը և հակակարկտային ցանցերի տեղադրումը:
Դեռ 2014 թվականի մամուլի ասուլիսում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, որ 2015 թվականին նախարարությունը, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության հետ համատեղ, նախատեսում է խոշոր եղջերավոր անասունյների ապահովագրության պիլոտային նախագիծ իրականացնել Վայց Ձորում: «Վերջին երկու տարիներին ընկերությունը հետազոտեց ոլորտը և նախատեսում է սկսել անասնաբուծության ոլորտից, որտեղ ռիսկերը համեմատաբար քիչ են, որից հետո մտադիր է տարածել նաև մյուս ոլորտներինե,-ասել է Կարապետյանը: Նա նաև նշել է, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չցանկացավ իր վրա վերցնել նման ռիսկեր:-