Արմինֆո. Հայաստանի Մետալուրգիական ոլորտում 2017 թվականի հունվար-մայիսին արձանագրել 10.1% աճ, նախորդ տարվա 9.3% անկման փոխարեն: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.4%, կազմելով 2991 տոննա` մեկ տարի առաջ 12,8% անկման դիմաց: Միայն մայիսին արտադրվել է 552 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 3.3% ավելի է մայիսի ծավալից:
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 15.2%, մինչև 4882 տոննա, մեկ տարի առաջվա անկումը`10.9%: Միայն մայիսին արտադրությունն աճել է 46.6%, մինչև 1223 տոննա: Չզտած պղնձի արտադրությունն, ընդհակառակը, նվազել է 5.8%, մինչև 4950 տոննա, նախորդ տարվա 33.1% աճի դիմաց, ամսական անկումը`3.1%, մինչև 1002 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 9,4%, մինչև 172.6 հազար տոննա, նախորդ տարվա աճը`28.6%: Ամսական կտրվածքով պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 6.4%, մինչև 36.4 հազար տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է տարեկան 48.6%, մինչև 3670 տոննա, նախորդ տարվա 56.9% անկման դիմաց: Մայիսին ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 22,2%, մինչև 825 հազար տոննա:
Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4%-ով, մինչև 12 939 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.4% անկման դիմաց: Միևնույն ժամանակ մայիսին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 13.9%, մինչև 3000 տոննա: Ալյումինի գլանվածքի արտադրության ծավալը կազմել է 287 տոննա, տարեկան 95.7 անգամ աճ, մեկ տարի առաջվա 66,7% անկման դիմաց: Միայն մայիսին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 2.2 անգամ, մինչև 159 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 72%, մինչև 2202 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 49.4% անկման դիմաց, իսկ միայն մայիսին արձանագրվել է 1.8% անկում, մինչև 873 տոննա:
Մոլիբդենի բրիկետների արտադրության վերաբերյալ վիճակագրությունը բացակայում է, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամնակահատվածում ծավալը կազմել է 307 տոննա:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղներն արտահանվում են, հիմնականում` Եվրոպա և ԱՄՆ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի մետաղագործական արդյունաբերության արտադրության ծավալը կրճատվել է 11,1% -ով` 2015 թվականի 0.5% անկման դիմաց: Մասնավորապես, մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 50.9%-ով, ալյումինե գլանվածքինը` 47.7%-ով, պողպատե խողովակների արտադրությունը` 22,6%, ցինկի խտանյութինը` 30.3%-ով և ալյումինե փայլաթիթեղինը` 2.1%-ով: Ընդ որում, 2016 թվականին արձանագրվել է ֆերոմոլիբդենի արտադրության 16.9% աճ, չզտած պղնձի արտադրության 11.4% աճ, պղնձի խտանյութի արտադրության 23,1% աճ և մոլիբդենի խտանյութի արտադրության 2.1% աճ: