Երկուշաբթի, 3 Հուլիսի 2017 18:55
Ալինա Հովհաննիսյան

2017 թվականի հունվար-մայիսին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով ավելացել է 4% 

2017 թվականի հունվար-մայիսին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով ավելացել է 4% 

Արմինֆո. Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի թողարկումը 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%, մինչև 12 939 տոննա` նախորդ տարվա 4.4%  անկման դիմաց: Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մայիսին ալյումինե փայլաթիթեղի թողարկման ծավալն աճել է 13.9%, մինչև 3000 տոննա:

Ալյումինե  գլանվածքի արտադրությունը 2017 թվականի հունվար-մայիսին կազմել է 287 տոննա, տարեկան աճը`95.7 անգամ, նախորդ տարվա 66,7% անկման դիմաց: Միայն մայիսին ալյումինի գլանվածքի արտադրության ծավալն աճել է 2.2 անգամ, մինչև 159 տոննա: Հիշեցնենք, որ 2016 թվականին այլումինե փայլաթիթեղի թողարկումը նվազել է 2.1% -ով,  մինչեւ 29 011 տոննա, 2015 թվականի 1.4% աճի դիմաց: 2016 թվականին ալյումինի գլանվածծքի թողարկման ծավալը նվազել է 47.7% -ով, մինչեւ 5,6 տոննա` 2015 թվականի 45,7% անկման դիմաց: