Արմինֆո. Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է վարկային ծրագիրը, որով նախատեսվում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը տրամադրել 80 մլն.դոլարի վարկ:
Ըստ ԱԶԲ հաղորդագրության, միջոցները ուղղվելու են բաշխիչ ցանցերի բարելավմանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը: «Արդյունավետ բաշխիչ ցանցերը շատ կարևոր են Հայաստանում կայուն տնտեսական աճ ապահովելում համար: Ներդրումային ծրագրի կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը: ՀԷՑ հետ համագործակցությունը զգալի ազդեցություն ունենալ հայ ժողովրդի և գործարար միջավայրի վրա, բարելավելով էլեկտրասնուցման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրերի միջոցով», - ասել է մասնավոր հատվածի կառավարման վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Թանգը:
Ներդրումները կնպաստեն էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը մասնավոր հատվածում, կորուստների նվազմանը` ներկայիս 10%-ից մինչև 8% մինչև 2010 թվականը: Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել էլեկտրաէներգիայի բաշխման համակարգը Հայաստանում, կրճատել էներգիայի կորուստները և գործառնական ծախսերը, բարելավել սպասարկման և անվտանգության պայմանները, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, բարձրացնել սպասարկման և անվտանգության մակարդակը, ինչպես նաև ներդնել կառավարման միջազգային ստանդարտներ և ավտոմատ հսկողության համակարգ:
Ավելի վաղ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել էր, որ ընկերությունը մտադիր է Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ընդհանուր հաշվով ներգրավել 160 մլն.դոլար, իր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, որը նախատեսված է մինչև 2020 թվականը: Նրա խոսքով, ֆինանսական կառույցների հետ արդեն ստորագրել են նախնական փաստաթղթերը. Վերջնական համաձայնագիրը կստորագրվի առնվազն մեկ ամսվա ընթացքում: Վարկային ռեսուրսներ ուղղվելու են ընկերության հնգամյա ներդրումային ծրագրի կատարմանը, որի արժեքը կազմում է 200 մլն.դոլար: Ըստ Կարեն Հարությունյանի, միջոցները կներգրավվեն մասնավոր ընկերության միջոցով, առանց պետական երաշխիքների, ինչն աննախադեպ երևույթ է: Ներգրավված միջոցները չեն ազդի ընկերության վարկային բեռի վրա:
Իր հերթին, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն ընդգծել էր, որ նշված ներդրումային ծրագրին զուգահեռ մշակվում է նաև 2018-2028 թվականների նոր ծրագիր, 500 մլն.դոլար արժեքով: Ծրագրի քննարկումները արդեն մեկնարկել են, պատրաստվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերը: 10-ամյա ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վերակառուցել և արդիականացնել էլեկտրական սարքավորումները, որոնց տարիքը գնահատվում է ավելի քան 50 տարի: Նախատեսվում է արդիականացնել նաև էլեկտրական ենթակայանները, վերակառուցել բաշխիչ կետերը, ամբողջովին փոխարինել օդային և մալուխային գծերը, ողջ հանրապետությունում ներդնել հաշվառման ASKO համակարգը: Ներդրումային ծրագրում կարևոր տեղ կունենա «Կրկես», «Պուրակ» և «Մալիբու» էլեկտրական ենթակայանների կառուցումը, որոնցից տեղի պետք է ունենա Երևանի սպառողների մատակարարումը: Նախատեսվում է նաև 2020-ից ամբողջությամբ հրաժարվել ինդուկցիոն հաշվիչներից: 2017 թվականին 75 հազար բաժանորդներ կստանան նոր էլեկտրոնային հաշվիչներ: Անցյալ տարի տեղադրվել է 35 հազար հաշվիչ: Միևնույն ժամանակ, 450 հազար սպառողներ կներգրավվեն ASKO համակարգում, որի միջոցով հնարավոր կլինի է սպառողներին ծանուցել սմարթֆոնների միջոցով: Նորագույն տեխնոլոգիաների ներդրամն արդյունքում կկրճատվի նաև աշխատողների թվաքանակը: Կրճատումը տեղի կունենա օպտիմալացման հաշվին: Ընկերության սեփականատերերն իրականացնում են հստակ արտահայտված սոցիալական քաղաքականություն: Այն աշխատակիցները, ովքեր կկրճատվեն, կամ կտեղափոխվն ստեղծվող նոր աշխատատեղեր, կամ առնվազն 1 տարի կստանան աշխատավարձ: Չի բացառվում, շատ սարքավորումներ կգնվեն Հայաստանի ձեռնարկություններից, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նոր աշխատատեղեր, այդ թվում նաև ընկերության կրճատված աշխատակիցների համար:
Ընկերությունների «Տաշիր» խումբը, որը գլխավորում է ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 2015-ի սեպտեմբերի 30-ին ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան էներգաահոլդինգի`«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ և Հրազդանի ՓԷԿ-ի ակտիվների վաճառքի մասին պայմանագիր: Վաճառքի պատճառը հանրային վրդովունքն էր, որը կապված էր, ըստ սպառողների, էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման հետ`մոտ 16,7% (6.93 դրամ մեկ 1 կՎտժ): Դա առաջացրեց բողոքի ալիք, և բողոքի տրամադրությունները մեղմելու համար Հայաստանի իշխանությունները համաձայնվեցին անցկացնել ՀԷՑ գործունեության աուդիտ: Բացի այդ, իշխանությունները որոշեցին սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագների աճը բնակչության, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի համար, մինչև աուդիտի ավարտը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»' ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («'Երևանի էլեկտրական ցանցեր»', «'Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 985 000 սպառողի: