Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը տարեկան կտրավքծով աճել է 22.7%, 2017 թվականի հունիսի 1-ին կազմելով 2.433 տրլն դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ավանդների կառուցվածքում արտարժութային բաղադրիչը տարեկան կտրվածքով աճել է 14.2%, մինչև 1,519 տրլն դրամ, իսկ ՀՀ դրամով ավանդները`39.9%, մինչև 914.3 մլրդ դրամ: Արտարժութային ավանդների տեսակարար կշիռը բանկերում կազմել է 62.4%, իսկ դրամով ավանսներինը`37,6%:
Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների մասնաբաժինը կազմել է 74.7% կամ 1,817 տրլն դրամ (տարեկան աճը`17.7%), իսկ ոչ ռեզիդենտներինը`25.3% կամ 616.2 մլրդ. դրամ (տարեկան աճը, 40.4%):
Ռեզիդենտների ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդները կազմել են 27.7% կամ 503.5 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները`72.3% կամ 1.3 տրլն դրամ: Ցպահանջ ավանդները տարեկան կտրվածքով աճել են 16,6%, իսկ ժամկետային ավանդները` 18.1%:
Բնակչության ավանդները Հայաստանի առևտրային բանկերում 2017 թվականին հունիսին կազմել են 1.2 տրլն. դրամ, տարեկան կտրվածքով աճը`16,8%:
Ըստ վիճակագրության, դրամով ավանդների են միջին տոկոսադրույքները 2017 թվականի հունիսի դրությամբ ձևավորվել են 8.86% մակարդակում, նախորդ տարվա 12.20% փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 5.31.2017 թվականի դրությամբ կազմել է 482 դրամ/$ 1):
RUB | 3.85 | 0.02 |
USD | 395.05 | 0.14 |
EUR | 410.46 | -0.52 |
GBP | 494.09 | -5.04 |
CAD | 274.66 | 0.23 |
JPY | 25.20 | 0.04 |
CNY | 54.13 | 0.01 |
CHF | 441.54 | 0.69 |