Արմինֆո. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը նախատեսում է առաջիկա 2 ամիսներին միջնաժամկետ դոլարային տրանշով մուտք գործել Հայաստանի պարտատոմսերի շուկա: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Զաքինյանը, դոլարային տրանշի շրջանառության ժամկետը կկազմի 2,5 տարի: «Դա կլինի փորձնական թողարկում, որը թույլ կտա հասկանալ շուկայի արձագանքը և ներդրողների ախորժակը», - ասել է նա:
Զաքինյանը տեղեկացրել է նաև, որ ավելի ուշ նախատեսվում է դրամով պարտատոմսերի թողարկումը, որի մարկետ-մեյքերը կլինի բանկրից մեկը, ձեռնպահ մնաալով նշել այդ բանկի անունը:
Հայաստանի պարտատոմսերի շուկայի գնահատականի վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին Զաքինյանը պատասխանել է, որ «իրացվելիությունն այդ շուկայում ցածր է, քանի որ առաջնային ակտիվ տեղափաշխումից հետո ակտիվությունը երկրորդային շուկայում ընկնում է:
«Օրենս մեր բանկի կողմից Fitch- ի վարկանիշի ստանալը սկզբունքորեն ենթադրում էր դուրս գալ պարտատոմսերի շուկա: Դա Fitch-ի առաջին վարկանիշը չէր, որը շնորհվում է մեր բանկին, պարզապես, նախկինների մասին չի հրապարակվել, ծառայել են ներքին օգտագործմանը: 2006-2010 թվականներից հետո այդ վարկանիշային գործընթացը կասեցվել էր, ընդհուպ մինչև վերջին ժամանակները», - ասել է նա:
Նշենք, որ հունիսին Fitch Ratings վարկանիշային գործակալությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին շնորհեց «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Համաձայն գործակալության կողմից հրապարակված զեկույցի՝ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության: Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 2017 թվականի հուլիսի 4-ի դրոթւյամբ շրջանառվում են 11 թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի 32 թողարկումները: Դրանցից 20 թողարկումները կատարել են 7 բանկեր, այդ թվում` Արարատբանկը, Ամերիաբանկը Արմսվիսբանկը, Հայբիզնեսբանկ, Անելիք Բանկը, Յունիբանկը և Կոնվերս Բանկը:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: