Երեքշաբթի, 4 Հուլիսի 2017 20:53
Կարինա Մելիքյան

ԱՄՀ-Թերեզա Դաբան Սանչես. Հայաստան ենթարկվեց ուժեղ ցնցումների, բայց կարողացավ պատվող դիմակայել դրանց, շնորհիվ ԿԲ ճկուն քաղաքականության

ԱՄՀ-Թերեզա Դաբան Սանչես. Հայաստան ենթարկվեց ուժեղ ցնցումների, բայց կարողացավ պատվող դիմակայել դրանց, շնորհիվ ԿԲ ճկուն քաղաքականության

Արմինֆո. Հայաստան ենթարկվեց ուժեղ ցնցումների, բայց կարողացավ պատվող դիմակայել դրանց և դուրս գալ ստեղծված իրավիճակից, շնորհիվ Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականության և բուֆերի: Հուլիսի 4-ին Երևանում ընթացող կոնֆերանսում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, պարզաբանելով, որ իր ուժով այդ ցնցումը  զանգվածային էր ու երկարատև, ինչի արդյունքում գրեթե 40% -ով կրճատվեցին  տրանսֆերտները, 20%`եկամուտները, հարկային մուտքերը, այսինքն դիտվում էր փլուզմանը մոտ մի երևույթ:

 

«Հայաստանին հաջողվեց խուսափել ցնցումների ուժեղ ազդեցությունից, իսկ դա տեղի ունեցավ բանկային համակարգի կայունության և Կենտրոնական բանկի ճկուն քաղաքականության շնորհիվ, մակրո-նորմատիվային կարգավորման բոլոր միջոցների, բյուջեի ոչ ցիկլային արձագանքի շնորհիվ: Եվ այդ ամենը տեղի ունեցավ բարդ իրավիճակում, երբ նոր էր ընդունվել հարկային օրենսգիրքը, ինչը բարդացրեց  գործընթացը: Բայց Հայաստանը կարողացավ խուսափել այդ ուժեղ ազդեցությունից, որը սովորաբար զգում են փոքր շուկա ունեցող երկրները: Բայց ես ուզում եմ հատուկ նշել մեկ խնդիր – պետական պարտքը երկարաժամկետ պարտքի և մարման ժամանակացույցի առումով վատ չի նայվում, բայց չափերը տպավորիչ են, իսկ աճի միտումները չեն հուսադրում, և ես կարծում եմ, որ պետք է ձեռնարկվեն պարտքի նվազեցման ուղղված քայլեր», - ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:

 

Ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանի պետական ​​պարտքը 2017-ի հունիսին  հասել է $ 6,1 մլրդ-ի, որտեղ արտաքին պարտքը կազմում է $ 4,9 մլրդ, իսկ ներքին պարտքը`$ 1.2 մլրդ: Հայաստանի պետական ​​պարտքը տարեկան կտրվածքով աճել է 15,1%, այդ թվում`արտաքին պարտքը`11.4%, իսկ ներքին պարտքը`50%: 2016-ին Հայաստանի պետական ​​պարտքն աճել էր 17%, պայմանավորված արտաքին պարտքի`11% և ներքին պարտքի 49% աճով:

 

Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017-ին կկազմի 2,9%, ՀՀ Պետական ​​բյուջեով այն կկազմի 3,2%, սակայն` կառավարությունը կողմից հնչեցվում է 5% ցուցանիշը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նորացված կանխատեսման, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017 թվականին կկազմի 3,2-4,4%: