Արմինֆո. 2016 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երկրի տնտեսության զարգացմանն ապագայում: Հուլիսի 6-ին երկրի խորհրդարանում այսն մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով երկրի 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Ըստ նրա, 2011-ից համաշխարհային շուկայում տեղի էին ունենում միտումներ, կապված մետաղների համաշխարհային գների անկման հետ, ինչն անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ արտահանման զգալի մասը կազմում են լեռնահումքային ոլորտի ապրանքները: Այդ ընթացքում մետաղական գներն ընկել երեք անգամ: Վերջին դերը չխաղացին նաև արևմտյան երկրների պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Իսկ Ռուսաստանի տնտեսությունն էական ազդեցություն ունի տարածաշրջանի տնտեսությունների վրա, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Արդյունքում, դա ազդեց տրանսֆերտների և արտահանման ծավալների վրա, ինչի արդյունքում ՀՆԱ-ի աճը կազմեց ընդամենը 0.2%: Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2016-ին կազմել է 272.5 մլրդ. դրամ, 2015-ի 245 մլրդ դրամի փոխարեն: 2016 թվականի պետական բյուջեի ծրագրով դեֆիցիտն ամրագրված էր 197 մլրդ. դրամ (ՀՆԱ-ի 3.5%-ի չափով): Այսպիսով, տարվա արդյունքներով դեֆիցիտը 75.5 մլրդ դրամով բարձր էր նախատեսված ցուցանիշից: Պետական բյուջեի եկամուտները 2016-ին աճել են ընդամենը 0.7%, կազմելով 1 154,9 մլրդ դրամ:
Պետական եկամուտների կառուցվածքում հարկերը և տուրքերը 2016-ին կազմել են ավելի քան 1 079.7 մլրդ. դրամ, ավելանալով 1,1%: Մասնավորապես, ԱԱՀ գծով մուտքերը կազմել են 391 մլրդ դրամ, (7,7% անկում), ակցիզային հարկի գծով` 59.7 մլրդ դրամ (22% աճ), շահութահարկի գծով`127.1 մլրդ դրամ (22.7% աճ), եկամտահարկի գծով`332.7 մլրդ դրամ (6.7% աճ), մաքսային տուրքերի գծով`55.4 մլրդ դրամ (9.9% անկում), շրջանառության հարկի գծով`15.2 մլրդ դրամ (28,7% անկում): Բյուջեի մյուս եկամուտները 2016-ին կազմել են 59.8 մլրդ. դրամ, 2015-ի 69 մլրդ. դրամի համեմատ, պաշտոնական դրամաշնորհները գերազանցել 15,4 մլրդ. դրամը: Պետական բյուջեի ծախսերը 2016-ին աճել է 2.5% և կազմել են 1 427,5 մլրդ դրամ: Ընդ որում, ծախսերի մեջ ներառված է նաև վարկային միջոցների գնահատումը նպատակային ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից: Բյուջեի ընթացիկ ծախսերը 2016-ին կազմել են 1 258.8 մլրդ. դրամ (3.3% աճ), որից աշխատավարձի ծախսերը կազմել են`142,4 մլրդ. դրամ (0.8% աճ): Միևնույն ժամանակ, սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին ուղղված ծախսերը կազմել են 405.2 մլրդ դրամ (3.6% աճ), ապրանքների և ծառայությունների գնման ծախսերը`161.1 մլրդ դրամ (37.6% անկում), դրամաշնորհները` 157 4 մլրդ դրամ (2,9% աճ), սուբսիդիաները`120,8 մլրդ դրամ, տոկոսավճարները`98,3 մլրդ դրամ (32,7% աճ), այլ ծախսերը`173 48 մլրդ. դրամ: (3.6% աճ): ՀՀ Պետական բյուջեում 2016 թվականին ծախսերը մասը նախատեսվել էր 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը`1 տրլն. 183 միլիարդ դրամ: