Արմինֆո.Վերջին չորս տարում Հայաստանի առևտրային բանկերը 650 մլրդ դրամի վարկ են տրամադրել ֆերմերներին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, միայն սուբսիդավորված վարկերի գծով գյուղացիներին հատկացվել է 90 մլրդ դրամ՝ 5% տարեկան տոկոսադրույքով: Նախորդ տարիների համեմատ ֆերմերներին տրամադրված վարկերի տոկոսադրույքները զգալիորեն նվազել են: Բացառություն չեն կազմում նաև հիփոթեկային վարկերը, որոնց չափը այսօրվա դրությամբ կազմում է 210 մլրդ դրամ, որի կեսն արդեն տրամադրվել է: Ըստ որում, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը ավելացվել է մինչև 20 տարի՝ 12% մաքսիմալ տոկոսադրույքով: Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորման պետական ծրագրի շրջանակներում միան Երևանում տոկոսադրույքի չափը չի գերազանցում 5,6%-ը, մարզերում՝ 6,5%-ը: Ինչ վերաբերում է սպառողական վարկերին, այսօրվա դրությամբ տրամադրվել է 452 մլրդ դրամի չափով: Ըստ որում, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար վարկերը երկու անգամ գերազանցում են սպառողական վարկերի ծավալները:
ԿԲ ղեկավարը նշել է նաև, որ հանրապետության առևտրային բանկերը անհատական մոտեցում են ցուցաբերում Արմավիրի մարզի 9 համայնքների բնակիչներին, ովքեր ավելի վաղ վարկեր են ներգրավել և տուժել կարկուտից: Մի շարք դեպքերում նվազում են տոկոսադրույքները, մյուս դեպքերում՝ երկարաձգվում վարկերի վճարման ժամկետները:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |